Երկրում պտտվում է ամոթի, պարտության ուրվականը․ հունիսի 20 ին պետք է փակենք այդ էջը․ Իշխան Սաղաթելյան
Գլխավոր » «Հայաստան» դաշինք » Երկրում պտտվում է ամոթի, պարտության ուրվականը․ հունիսի 20 ին պետք է փակենք այդ էջը․ Իշխան Սաղաթելյան

Երկրում պտտվում է ամոթի, պարտության ուրվականը․ հունիսի 20 ին պետք է փակենք այդ էջը․ Իշխան Սաղաթելյան

«Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի ու պարտության ուրվականը։ Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի ու խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր՝ հզոր և ուժեղ Հայաստանի էջը»,- հունիսի 8-ին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված քաջ Նազարն այս օրերին պտտվում է քաղաքներով ու գյուղերով և անընդհատ նույն միտքն է արտահայտում․ «Եթե ժողովուրդը ցանկանա ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ»։ Իհարկե, ինքն արժանի է դրան, բայց մենք ջունգլիներում չենք ապրում, և մեր երկրում անարխիա չի լինելու։ Մեր երկրում լինելու է արդարադատություն։ Թուրքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն պրծնելու։ Նրանք պետք է պատասխան տան շուռնուխցի Արարատին՝ իր տունը կորցնելու համար։ Պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետր կորստի համար, Շուշիի ու Հադրութի համար, մեր 5 հազար զոհերի համար։ Այո՛, մեր երկրում լինելու է արդարադատություն, և բոլորը պետք է պատասխան տան իրենց կատարածների համար, որ մեր երկրում այլևս դավաճանություն չլինի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=AFH4XdfLTMM&feature=emb_title
1