Երկրորդ տարին է, ինչ Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված
Գլխավոր » Լրահոս » Երկրորդ տարին է, ինչ Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված

Երկրորդ տարին է, ինչ Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է՝ մարդ, ով ունի տեսլական, մարդասեր է ու հայրենասեր։

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուբենն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված։ Սակայն նրա գաղափարները, արժեքները և աշխատանքը շարունակում են ապրել ու զարգանալ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել IDeA հիմնադրամը` հավելելով.

IDeA հիմնադրամում մենք որոշել ենք Ռուբենի 57-ամյակը նշել ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ՝ շարունակելով այն գործը, որ նա սկսել և որին խորապես հավատացել է։

Ռուբենն իր գործընկերների հետ սկսել է ծրագրեր, որոնք մինչ օրս շարունակում են ձևավորել Հայաստանի և հայկական աշխարհի ապագան։

Մենք շարունակելու ենք անել այն, ինչ նա կաներ, եթե այստեղ լիներ՝ մտածելով երկարաժամկետ, ներդրումներ կատարելով մարդկանց մեջ և կառուցելով ապագան։

1