Երկրի պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք
Գլխավոր » Երիտասարդական » Երկրի պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք

Երկրի պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք

Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ Երիտասարդական միությունը։ Նրանք շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ակցիայի սկզբում ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանը հայտարարեց,- «Որպես պատիզաններ որոշել են հանձնել զենքերը: Վերջերս բացահայտվեց, որ մի մութ ու գաղտնի տեղ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց շաբաթներ շարունակ որոշ պարտիզաններ շատ գաղտնի ու վտանգավոր գործողություն են իրականացրել, որը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա մենք՝ այն մարդիկ, որոնք շաբաթներ շարունակ կազմակերպել էին այդ ակցիաները ևպահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այսպս ասած, պարտիզաններով հավաքվել ենք այստեղ , որպեսզի հանձնենք մեր զենքերը, որ մեր պատգամավորները և նրանք, որոնք տագնապած էին վերջին օրերին, որ շատ վտանգավոր գործողություններ են, հանձնում ենք մեր զենքերը, որ վախի ու սարսափի միջից դուրս գան»:

Նրանք գետնին դրեցին իրենց հետ բերած խաղալիք հրացանները, սրերը։

«Ազգային ժողովի որոշ դասալիք պատգամավորների և ծերունի ավազակների ասում ենք՝ հանգիստ նստեք տեղներդ։ Չփորձեք հանկարծ ներկայացնել, թե դուք պետականությունը պաշտպանում եք մեզանից։ Այս երկրի պետականության պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք, չփորձեք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել մեզանից։ Եթե դառնանք պարտիզան, լավ գիտենք, որ սահմանից այն կողմ ենք այդ պարտիզանությունն անելու, իսկ ՀՀ-ում բոլոր օրինական միջոցներով ե՛ւ քննադատելու ենք իշխանություններին, ե՛ւ հարկ եղած դեպքում աջակցելու ենք»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։

«Դաշնակցության դեմ պատմության ընթացքում պայքարել են 3 կայսրություններ. Այսօր այդ կայսրությունները գոյություն չունեն: Դաշնակցության դեմ պայքարել են կառավարություններ և իշխանություրններ, այսօր դրանք գոյություն չունեն: Եվ այն միտումները, այն հայտարարութփյունները, որոնք դաշնակցության վերջը կանխատեսում են, ավելի լավ կլինի մտածեն իրենց վերջի մասին: Դաշնակցությունը եղել է, կա և լինելու է»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գերասիմ Վարդանյանը:
ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները նամակով ներկայացրած իրենց պահանջները հրապարակավ ընթերցեցին ու նամակը փոխանցեցին կառավարության աշխատակցին: ՀՅԴ Երիտասարդական միության անդամները 15 փաստ ներկայացրին՝ ինչու պետք է հրաժարական տա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Մասնավորապես նրանք նշում են, որ Արայիկ Հարությունյանը ազգայինը համարում է հետադիմական, հեգնում ու վիրավորում է մարդկանց։

Երիտասարդ դաշնակցականները հայտարարեցին, որ այս տարի վերջին անգամ են բողոքի ակցիա կազմակերպում, շնորհավորեցին հայ ժողովրդի գալիք Ամանորը և շեշտեցին, որ իրենք անհանդուրժողականության գործողություններ են իրականացրել միայն այն պատճառով, որ ԿԳՄՍ նախարարը չի ցանկացել իրենց լսել, հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջ քաշում:

«Նախագծի քննարկումներ են սպասվում, մեր գործողությունները բխում են մեր պահանջներից: Այնքան ենք մեր պահանջները հետապնդելու, մինչև որ դրանք իրականացվեն: Ե՛վ Արայիկ Հարությունյանը, և՛ կառավարությունն ունեն բոլոր հնարավորույթյուններն՝ ադեկվատ արձագանքելու և հարցը տեղափոխելու կառուցողական դաշտ: Ի՞նչ անեինք, եթե նախարարը չի ցանկացել մեզ լսել, իսկ մենք ունեինք կոնկրետ առաջարկներ, որոնք խնդրահարույց են մեզ համար: Եթե նախարարության կողմից այսուհետև ադեկվատ արձագանք լինի, մեր կողմից էլ համապատասխան արձագանք կլինի»,- ակցիայի ավարտին ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

arfd.am

https://youtu.be/6u-CbaCAyDk
https://youtu.be/yWnJeE47Nhs
1