Երկրի նախագահին առաջարկել եմ ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին ու Սամվել Բաբայանին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Դուք գիտեք (նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ), որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:
Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:
Ինչու̉՞, հարցեր մի՛ տվեք:
Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է՝ առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ Ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանալու»: