Երկիրն աճուրդի հանելու մանդատ չունեք․ Իշխան Սաղաթելյան

Մենք՝ պատգամավորներս, ցանկանում ենք բարձրանալ արտգործնախարարության շենք՝ ժողովրդի անունից ասելու, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունեք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը արդեն 2 ժամ շրջափակման մեջ գտնվող ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց։
Ժողովուրդը համաձայնեց՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ոստիկանները փորձում էին խոչընդոտել պատգամավորների մուտքը ԱԳՆ, բայց ժողովրդի ճնշման ներքո տեղի տվեցին, և «Դիմադրություն» շարժումը ներկայացնողները մտան ՀՀ արտգործնախարարության շենք՝ փոխանցելու շարժման ուղերձը։
yerkir.am