Երիտասարդների զարգացման ծրագիր Արցախում
Նոյեմբերի 22-ին «Մենեջմենթ Միքս» կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Սեմերճյանը ընկերությունների ռազմավարության մշակման և հաճախորդների ներգրավման թեմայով թրեյնինգ է անցկացրել Արցախում սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող կազակերպությունների աշխատակիցների և տվյալ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար:
Աշխարհի 27 երկրներում գործունեություն ծավալող «Մենեջմենթ Միքս» կազմակերպության հիմնադիրը «Ապառաժ»-ի հետ զրույցում կարևորել է Արցախում թրեյնինգների անցկացումը երիտասարդների կյանքի ավելի արագ, ավելի դինամիկ զարգացման առումով:
Րաֆֆի Սեմերճյանն Արցախում էր «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի ընթացում նոյեմբերի 23-ին «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական և «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունները դասընթացներ են անցկացրել Արցախի 100-ից ավելի երիտասարդների համար։
«Հայաստանի Արմավիր, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Դիլիջան և այլ քաղաքներում այսպիսի թրեյնինգներ անցկացրինք և որոշեցինք Արցախում էլ անցկացնել»,- նշել է Րաֆֆի Սեմերճյանը՝ հավելելով, որ ծրագիրը կշարունակեն հաջորդ տարի:
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների կյանքի և բիզնես հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածություն: