Երիտասարդների ֆլեշմոբը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան

Երևանում ուշագրավ ֆլեշմոբ են իրականացրել երիտասարդները․ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հսկայական դրոշը ծածանել են Կասկադի վերին հատվածում՝ «Վերածնված Հայաստան» կոթողի մոտ։
Ակցիան նվիրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվան և Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 70-ամյակին։
Դրոշի վրա գրված է «Աշխատենք միասին», «Դեպի հաղթական Հայաստան և Արցախ»։