«Երգող Արցախ» երգչախմբային ծրագիր արցախցի երեխաների համար
Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ատենապետ Զաքար Քեշիշյանը Մայր Հայաստանում կազմակերպելու է «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին կարող են մասնակցել 9-14 տարեկան արցախցի ձայնեղ երեխաներ։
Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւ քաղաքամայր Երևանում։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաեւ Մասիսի շրջանում։
Բոլոր այն արցախցի երեխաները, ովքեր կցանկանան անդամագրվել, կարող են լրացնել հայտադիմումը https://forms.gle/bEhNeSkAfP17evZFA Ծրագիրը կիրականացվի ս.թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը։
Համերգներ կլինեն նաեւ սեպտեմբեր ամսին։
Դաստիարակիչ ծրագիրն ընդգրկում է նաեւ երեխաների մշակութային կազմավորմանը նպաստող այցելություններ՝ համերգներ, թանգարաններ եւ թատրոններ։
Մասնակցությունն անվճար է։
Պարապմունքների վայրերի եւ ժամերի մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։