Երևանում տեղի ունեցավ ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամական հաշվետու ժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Երևանում տեղի ունեցավ ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամական հաշվետու ժողովը

Երևանում տեղի ունեցավ ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամական հաշվետու ժողովը

Սպրիլի 5-ին Երևանի «Արամ Մանուկյան«» կենտրոնում տեղի ունեցավ ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամական հաշվետու ժողովը։ Արցախի վարչության անդամները հաշվետվություն ներկայացրին տեղահանումից հետո միավորի կատարած աշխատանքների մասին։

Տեսակապի միջոցով ներկաներին իր ուղերձը հղեց ԿՎ ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանը։ Միջոցառմանը ներկա ՀՕՄ-ի ԿՎ անդամ Զոյա Քոչարյանը և ՀՕՄ-ի Հայաստանի ՇՎ ատենապետուհի Մարո Քեշիշյանը հանդես եկան քաջալերող ելույթներով` Արցախի միավորի անդամներին կոչ անելով մնալ և արարել մայր հայրենիքում։

Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը իր խոսքում նշեց. «Տեղ գյուղից այն կողմ հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք», ուստի պետք է սրբել արցունքները և հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը։

Միջոցառման վերջում տեղի ունեցավ նաև երդման արարողություն. ՀՕՄ-ի շարքերը համալրեցին 8 նորագիրներ։

Հաշվետու ժողովին ներկա էր նաև ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։

1