Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28 Երևանում եւ Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողովը, Հայ Դատի կենտրոնական խորհուրդի կազմակերպությամբ։
Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։
Համաժողովի օրակարգը վերաբերվում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտներին՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար, ևայլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։
Փետրվարի 24֊ին, Երևանում կկայանա խորհրդաժողովի բացումը։
Փետրվարի 25-ին, խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում, ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։
arfd.am