Երևան գործուղված ԱՀ պատվիրակությունը կներկայացնի հանդիպումների մանրամասները
Գլխավոր » Լրահոս » Երևան գործուղված ԱՀ պատվիրակությունը կներկայացնի հանդիպումների մանրամասները

Երևան գործուղված ԱՀ պատվիրակությունը կներկայացնի հանդիպումների մանրամասները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

«Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ ԱՀ նախագահն առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով էլ քննարկում ունենալ։

Քննարկում է նախատեսվում նաև ԱՀ Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ», — ասաց Լուսինե Ավանեսյանը` նշելով, որ նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցի առաջարկը և բոլոր հանդիպումներից և քննարկումներից հետո շաբաթվա վերջին նախատեսվող հարցազրույցի ընթացքում նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

hraparak.am

1