Երեք կուսակցությունների հաղորդագրությունը․ Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում

2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:
Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայրենիք կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
Հայրենիք կուսակցություն
arfd.am