Երեկ ինձ արգելվեց մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով․ Մուրադ Փափազյան
Գլխավոր » Լրահոս » Երեկ ինձ արգելվեց մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով․ Մուրադ Փափազյան

Երեկ ինձ արգելվեց մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով․ Մուրադ Փափազյան

Սիրելի՛ բարեկամներ,

մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում հայտարարվել եմ անցանկալի անձ։

Ոստիկանությունն ինձ ուղեկցեց դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էի հասել Երեւան, որտեղ իմ մուտքը կասեցվեց, եւ անձնագիրս առգրավվեց: Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է, եւ հիմա իմացա նաեւ, որ արգելված է Փաշինյանի Հայաստան…

Հայաստանի, հայության ու Հայ Դատի համար 40 տարվա պայքարից հետո նման վերաբերմունքի «արժանանալը» ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը հավելյալ փաստ է, որ նա իրեն տրված պատասխանատության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանությունից պահանջում է Հայ դատի գործչին վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Էրդողանի եւ Ալիեւի հետ բանավիճելիս: Ուշ կամ շուտ Հայաստանի ժողովուրդը պիտի համոզվի, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարից, որ ամեն ճիգ գործադրում է Հայաստանը թուլացնելու համար: Սփյուռքը նույնպես հասկանում է: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կա՛նգ առ։

Մուրադ Փափազյանը երկար տարիներ Ֆրանսիայում զբաղվել է Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման պայքարով` գրանցելով մեծ հաջողություններ:

Փաշինյանական հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական հայատյացության նման, իր թիրախն է դարձրել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև Սփյուռքը:

Մուրադ Փափազյան
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ

1