Երբեք մի՛ վախեցեք, պայքարեցե՛ք, որովհետև ուրիշ տարբերակ չկա․ Շանթ Չարշաֆճյան
Գլխավոր » Լրահոս » Երբեք մի՛ վախեցեք, պայքարեցե՛ք, որովհետև ուրիշ տարբերակ չկա․ Շանթ Չարշաֆճյան

Երբեք մի՛ վախեցեք, պայքարեցե՛ք, որովհետև ուրիշ տարբերակ չկա․ Շանթ Չարշաֆճյան

Մայիսի 28-ին Արցախի Մարտունի քաղաքում կազմակերպվե էր «հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ» խորագրով խոշոր երթ, որին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ։ Երթը, որը մեկնարկել էր Ս․ Ներսես եկեղեցու մոտակայքից, անցել է քաղաքի կենտրոնական փողոցներով, Գարեգին Նժդեհի արձանի կողքով և շարժվել դեպի Ազատության հրապարակ։

Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել հանրահավաք, որի ընթացքում ելույթով հանդես է եկել հայրենադարձ դաշնակցական Շանթ Չարշաֆճյանը․

«Սիրելի՛ մարտունեցիներ,

Շատ հպարտ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, որովհետև դուք ինձ համար անկոտրում հայի, պայքարող տեսակի, հայրենասերի իդեալն եք։

Թող ոչ մեկը երբեք ձեզ չվախեցնի։ Այսօր երթի ժամանակ մի խումբ երեխաների կողքով անցանք, ովքեր ծնողների հետ էին, և նրանց ասվեց, որ միանան, սակայն ծնողն ասաց, որ երեխա կա իր հետ, վախենում է։

Ժողովո՛ւրդ, հիմա վախենալու ժամանակը չէ, դուք մարտունեցի եք, ինչի՞ց եք վախենում։ Հիմա՞ պիտի վախենանք, հիմա վախենանք մեկ ուրիշ հայի՞ց, դավաճան պետությունի՞ց։

Եթե այսօր չխոսենք, հետո վստահ պիտի վախենանք, վիճակը յոթնապատիկ ավելի վատ կլինի, եթե մտնենք Ադրբեջանի կազմ։ Հիմա է ժամանակը խոսելու, հիմա է ժամանակը միանալու, հիմա է ժամանակը ոտքի ելնելու։

Քիչ առաջ անցանք Նժդեհի արձանի կողքով, հիմա կանգնած ենք Մոնթե Մելքոնյանի արձանի կողքին, այսօր մայիսի 28-ն է։ Այդ մայիս 28-ի բուն պատերազմը երբ որ եղավ, քանի՞ արցախցի գեներալներ կային․ Բեկ-Փիրումյան եղբայրները Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից, Արամ Մանուկյանը նույնպես Արցախից է։ Այն ժամանակ ոչ ոք չասաց՝ դու արցախցի ես, գնա Արցախ, հայաստանցի ես, գնա Հայաստան։ Մենք բոլորս մի երկիր ենք, մի մարմնի անբաժանելի մասերն ենք՝ Սյունիքը, Լոռին, Տավուշը։ Թող ոչ ոք մեզ չբաժանի սևերի ու սպիտակների։

Երբեք մի՛ վախեցեք, պայքարեցե՛ք, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Պետք է պայքարենք և ապագա հաղթանակներին հասնենք։ Այսօր ժամն է ոտքի ելնելու, իջե՛ք փողոց։

Կեցցե՛ Արցախը»։

1