Երբ վերադառնանք մեր հավատքին, նորից կունենանք Արցախը․ Տեր Հովհաննես
Գլխավոր » Լրահոս » Երբ վերադառնանք մեր հավատքին, նորից կունենանք Արցախը․ Տեր Հովհաննես

Երբ վերադառնանք մեր հավատքին, նորից կունենանք Արցախը․ Տեր Հովհաննես

Մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը՝ Արցախը․ երբ վերադառնանք մեր հավատքին, մեր Աստծուն, նորից կունենանք Արցախը։

Այս մասին «Հայացքն Արցախին» հաղորդման ժամանակ հայտարարել է Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։

«Մեր կամքին հակառակ մարդիկ գործեցին, մեր թիկունքում հակառակը գործեցին: Մենք Արցախից չենք հեռացել, այսօր էլ մենք Արցախը մեր մեջ պահում ենք։

Արցախը մերն է, Արցախը դրախտավայր է, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը՝ Արցախը, մենք պիտի վերադառնանք մեր ծննդավայրը․ դա լինելու է, վստահ եմ»,- ասել է նա։

«Մեծ քառատոն է լինելու։ Այսօր մենք ուրիշներին ենք մեղադրում, որ ինչու հայաթափվեց Արցախը, բայց մենք մեզնից պետք է սկսենք, մաքառվենք։

2020-ին, երբ որ գրավեցին Արցախի մեծ մասը, մենք չհամախմբվեցինք։ Ես կարծում էի՝ եկեղեցիները լեփ-լեցուն կլինեին հավատացյալներով։ Բայց մինչև վերջին օրը մարդիկ անտարբեր, հավատքից հեռացած էին և պատասխանը դրա ստացանք մենք։

Պետք է ամբողջ հայ ժողովուրդը ապաշխարհի, դարձի գա, դրանից հետո կունենանք Արցախը և ես տեսնում եմ դա»,- ասել է վանահայրը։

1