Երբ նախկին քոչվորները կեղծ քարտեզներով սուտ պատմություն են կերտում. Ալբերտ Մուշեղյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » Երբ նախկին քոչվորները կեղծ քարտեզներով սուտ պատմություն են կերտում. Ալբերտ Մուշեղյան

Երբ նախկին քոչվորները կեղծ քարտեզներով սուտ պատմություն են կերտում. Ալբերտ Մուշեղյան

35 տա­րի ա­ռաջ, 1987 թ. օ­գոս­տո­սի 14-ի հա­մա­րում «Գ­րա­կան թեր­թը» հրա­պա­րա­կեց ՍՍՀՄ ­Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րե­նի տե­ղա­կալ Ա. Ն. ­Սա­խա­րո­վից իմ ստա­ցած պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նը՝ ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վա­յի «Политическая история Кавказской Албании» գրքում հա­կա­հայ­կա­կան թշնա­մա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի և ­հա­կա­պատ­մա­կան ստա­հոդ տե­ղե­կութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ: ­Գիր­քը լույս էր տե­սել ­Բաք­վում 1986 թվա­կա­նին և ­խո­րա­պես ա­լե­կո­ծել էր ­Հա­յաս­տա­նի գի­տա­կան շրջան­նե­րը: ­Մի շարք հայ ա­կա­դե­մի­կոս­ներ նա­խորդ ա­միս­նե­րին բո­ղոք էին ներ­կա­յաց­րել ՍՄԿԿ ա­ռա­ջին քար­տու­ղար ­Գոր­բա­չո­վին՝ վե­րո­հիշ­յալ գրքում և ­Մա­մե­դո­վա­յի դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիա­յում տեղ գտած զա­նա­զան կա­մա­յա­կան մեկ­նա­բա­նում­նե­րի, ինչ­պես և Ս­յու­նի­քի ու ­Զան­գե­զու­րի ա­ռան­ձին գյու­ղե­րի տե­ղագ­րութ­յան վե­րա­բեր­յալ:
Այդ բո­ղոք­նե­րից ան­կախ, 1987 թ. մա­յի­սին ՍՍՀՄ պրե­զի­դենտ Մ. Ս. ­Գոր­բա­չո­վին նա­մա­կով ներ­կա­յաց­րի մի շատ կար­ևոր փաս­տարկ, ո­րին տեղ­յակ չէին մեր մաս­նա­գետ­նե­րը, բայց ո­րը չա­փա­զանց վրդո­վեց­րեց մոս­կով­յան ղե­կա­վա­րութ­յա­նը: ­Մա­մե­դո­վա­յի գրքում զե­տեղ­ված էին ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի կամ Աղ­վան­քի վե­րա­բեր­յալ 6 քար­տեզ, ո­րոնք ոչ մի կապ չու­նեին հե­ղի­նա­կի՝ իբր կա­տա­րած «հե­տա­զո­տութ­յան» հետ և ­չէին ներ­կա­յաց­նում այդ երկ­րա­մա­սի պատ­մաաշ­խար­հագ­րա­կան տե­ղա­գրութ­յու­նը: ­Բա­ցի այդ, քար­տեզ­նե­րի տպագ­րութ­յու­նը ամ­բողջ ­Խորհր­դա­յին ­Միութ­յան մեջ թույ­լատր­վում էր մի­միայն ՍՍՀՄ ԳԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի թույլտ­վութ­յամբ և կ­նի­քով: Ես բա­ցա­հայ­տե­ցի, որ այդ քար­տեզ­նե­րը, ո­րոնք տպագր­վել էին ՍՍՀՄ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րութ­յան թույլտ­վութ­յամբ, ի­րա­կա­նում ոչ թե գի­տա­կան հե­տա­զո­տութ­յան արդ­յունք են, այլ ար­տատպ­ված են 1944 թվա­կա­նին Ս­տամ­բու­լում լույս տե­սած «Իս­լամ» հան­րա­գի­տա­րա­նի 2-րդ ­հա­տո­րից: Այդ ժա­մա­նակ ­Թուր­քիան ֆա­շիս­տա­կան ­Գեր­մա­նիա­յի դաշ­նա­կիցն էր, և ­պա­տե­րազ­մի մի­ջո­ցին պատ­մութ­յան թուրք կեղ­ծա­րար­նե­րը հան­րա­գի­տա­րա­նում զե­տե­ղել էին ­Խորհր­դա­յին Ադր­բե­ջա­նի և Ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նի մի միաց­յալ քար­տեզ, որն ընդգր­կում էր ­Խորհր­դա­յին ­Դաղս­տա­նի մայ­րա­քա­ղաք ­Մա­խաչ­կա­լան, ­Խորհր­դա­յին ­Հա­յաս­տա­նի կե­սից ա­վե­լին՝ Ս­ևա­նա լճի մեծ մա­սով հան­դերձ, իսկ հա­րա­վում հաս­նում էր մինչև Ի­րա­նի մայ­րա­քա­ղաք ­Թեհ­րա­նի դար­պաս­նե­րը: Ա­հա այդ քար­տեզն է, որ գրա­գող ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վան բազ­մաց­րել ու զե­տե­ղել էր իր գրքում:
Իմ այս մեր­կա­ցու­մից հե­տո ՍՍՀՄ ԳԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն Ս. Ս. Խ­րո­մո­վը ա­զատ­վեց պաշ­տո­նից, ընտր­վեց Ա. Պ. ­Նո­վո­սելց­ևը՝ ­Կով­կա­սի, Անդր­կով­կա­սի և Ի­րա­նի միջ­նա­դար­յան պատ­մութ­յան մաս­նա­գետ: ­Չեղ­յալ հա­մար­վեց ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վա­յի դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սութ­յու­նը: ­Միա­ժա­մա­նակ ­Մա­մե­դո­վա­յի գրքում իմ բա­ցա­հայ­տած ­Մեծ Ադրբե­ջա­նի ստամ­բուլ­յան քար­տե­զը մեծ աղ­մուկ ա­ռաջ բե­րեց նաև Ի­րա­նում, և ­վեր­ջի­նիս կա­ռա­վա­րութ­յու­նը բո­ղո­քի նո­տա ներ­կա­յաց­րեց ­Խորհր­դա­յին կա­ռա­վա­րութ­յա­նը՝ տա­րած­քա­յին ա­պօ­րի­նի պա­հանջ­նե­րի վե­րա­բեր­յալ:
­Շու­տով ՍՍՀՄ ԳԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րե­նի տե­ղա­կալ, պատմ. գիտ. դոկ­տոր Անդ­րեյ ­Նի­կո­լա­ևիչ ­Սա­խա­րո­վից ստա­ցա ինս­տի­տու­տի կնի­քով հաս­տատ­ված պաշ­տո­նա­կան պա­տաս­խան՝ այն­քան ցնցող և­ ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­գի­տութ­յու­նը ոչն­չաց­նող, որ ՀԳՄ նա­խա­գահ ­Վարդ­գես ­Պետ­րոս­յա­նը խնդրեց թույլ տալ այն հրա­պա­րա­կել «Գ­րա­կան թեր­թում»՝ «­Գա­րու­նի» խմբա­գիր Ան­ժիկ ­Հա­կոբ­յա­նի կա­տա­րած հա­յե­րեն թարգ­մա­նութ­յամբ:
2013 թվա­կա­նի «ԻՐԱՏԵՍ.am»-ի հոկ­տեմ­բե­րի 29-ի հա­մա­րում ­Մա­րի ­Բար­սեղ­յան-­Խանջ­յա­նը իր «­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վա­յի «գի­տա­կան բա­ցա­հայ­տում­նե­րը»» հոդ­վա­ծում ա­նար­դար քննա­դա­տում է հայ գիտ­նա­կան­նե­րին՝ Ադր­բե­ջա­նի այս­պես կոչ­ված գիտ­նա­կան­նե­րի խայ­տա­ռակ ոտնձ­գութ­յուն­նե­րը աչ­քա­թող ա­նե­լու և չ­դա­տա­պար­տե­լու հա­մար, թեև ես հակ­ված չեմ նույ­նը ա­սե­լու ­Մա­րի ­Բար­սեղ­յան-­Խանջ­յա­նի հոդ­վա­ծում ցույց տրված ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վա­յի նոր ստա­հոդ բա­ցա­հայ­տում­նե­րի մա­սին: ­Հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը միան­գա­մայն ճիշտ հար­ցադ­րում է ա­նում, թե «ի­րենք (ադր­բե­ջան­ցի­նե­րը) որ­տեղ էին և­ ին­չով էին զբաղ­վում, երբ հա­յե­րը կա­ռու­ցում և ­շե­նաց­նում էին ­Բա­քուն և­ այդ աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քի քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը, երբ հա­յե­րըjԲաք­վի նավթն էին արդ­յու­նա­հա­նում, ո­րի քա­ղա­քա­կան պտուղ­ներն այ­սօր վա­յե­լում են ի­րենք՝ նավ­թարդ­յու­նա­բե­րութ­յան հետ ոչ մի կապ չու­նե­ցող թուր­քե­րը։ Ես կար­ծում եմ՝ ժա­մա­նակն է, և ­նույ­նիսկ ու­շա­ցել ենք, որ ­Բաք­վում և­ այդ հան­րա­պե­տութ­յան տա­րած­քում մաս­նա­վոր սե­փա­կա­նութ­յուն ու­նե­ցած հա­յե­րի ժա­ռանգ­նե­րը (­Ման­թաշ­յան, ­Ծա­տուր­յան, Ա­ռա­քել­յան, ­Ղու­կաս­յան և­ ու­րիշ խո­շոր նավ­թարդ­յու­նա­բե­րող­ներ – Ա.Մ.) սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քի հարց բարձ­րաց­նեն Եվ­րա­միութ­յան դա­տա­րան­նե­րում: /…/ Ոմն ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վա, որն ի­րեն գրա­բա­րի և­ ընդ­հան­րա­պես, հա­յոց լեզ­վի ու պատ­մութ­յան գի­տակ է հոր­ջոր­ջում, Ար­ևել­յան ­Հա­յաս­տա­նի այս մի հատ­վա­ծը Ադր­բե­ջա­նին պատ­կա­նե­լը «ա­պա­ցուց­ված» հա­մա­րե­լով, հի­մա էլ ան­ցել է ­Կի­լիկ­յան հայ­կա­կան թա­գա­վո­րութ­յա­նը. ըստ նրա «պատ­մա­գի­տա­կան հայտ­նա­գոր­ծութ­յուն­նե­րի»՝ կի­լիկ­յան թա­գա­վոր­նե­րը ե­ղել են Աղ­վան­քից, այ­սինքն՝ Ադր­բե­ջա­նից գնա­ցած իշ­խան­ներ, ո­րոնց մենք՝ հա­յերս, մեզ ենք վե­րագ­րում, և­ ընդ­հան­րա­պես այդ շե­ղաչք «գիտ­նա­կա­նի» բնո­րոշ­մամբ՝ հա­յե­րե­նը պարս­կե­րե­նի «վիժ­վածքն է»: …Օ­րի­նակ՝ ­Մուխ­տար ­Գո­շը (հա­զար նե­րո­ղութ­յուն Մ­խի­թար ­Գո­շի հո­գու և ­հի­շա­տա­կի ա­ռաջ) ե­ղել է աղ­վան, այ­սինքն՝ ադր­բե­ջան­ցի ի­րա­վա­գետ։ Այդ վայ-ա­կա­դե­մի­կո­սը Մ­խի­թա­րը ­Մուխ­տար է դարձ­րել, իսկ գո­նե գի­տի՞, թե ինչ է նշա­նա­կում ­Գոշ։ ­Հա­վա­տա­ցած եմ՝ չգի­տի։ ­Կամ ­Կի­րա­կոս Գ­յան­ջե­լին՝ հայ պատ­միչ ­Կի­րա­կոս ­Գան­ձա­կե­ցին, ևս ե­ղել է աղ­վան-ադր­բե­ջան­ցի պատ­միչ»։
Այս առ­թիվ խոր­հուրդ եմ տա­լիս կար­դալ իմ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը՝ «Երբ փոր­ձում են սե­փա­կա­նել մի ամ­բողջ մշա­կույթ» («­Հայ­րե­նի­քի ձայն», 1988, 21 սեպ­տեմ­բե­րի, 28 սեպ­տեմ­բե­րի և 5 հոկ­տեմ­բե­րի), ««Албанофилы» и правда истории» (газета «Коммунист», 1988, 26 октября) և «Псевдоалбанская литература и ее апологеты» («Вестник общественных наук» АН Арм. ССР, 1989, № 8):
­Վեր­ջերս Ադր­բե­ջա­նի ­Ճար­տա­րա­պետ­նե­րի միութ­յան նա­խա­գահ Էլ­բայ ­Քա­սիմ­զա­դեն, ո­րը մո­ռա­ցութ­յան է տա­լիս գա­վա­ռա­կան ­Բա­քու քա­ղա­քում օ­պե­րա­յին թատ­րո­նի հո­յա­կապ շեն­քը և­ այլ մշա­կույ­թի տներ կա­ռու­ցած հայ ճար­տա­րա­պետ ­Հով­հան­նես ­Մար­գար­յա­նին, իր քոչ­վոր ցե­ղը մո­ռա­ցած, հա­յե­րին ան­վա­նում է վան­դալ­ներ. «…վան­դա­լիզ­մը հա­յե­րի էութ­յունն է…», «հա­յե­րը ազգ չեն, այլ խղճուկ թափթ­փուկ­ներ», «…հա­յե­րը եր­բեք չեն ու­նե­ցել մշտա­կան բնա­կա­վայր, մշա­կույթ ու ար­վեստ: Ն­րանք քո­չել են տե­ղից տեղ՝ շա­րու­նակ սե­փա­կա­նե­լով ու­րի­շի մշա­կույ­թը, գո­ղա­ցել մեր ե­րաժշտութ­յու­նը, խո­հա­րա­րութ­յու­նը, ար­հես­տը, ճար­տա­րա­պե­տութ­յու­նը…», «…հա­յե­րը մեր հո­ղե­րում բնակ­վել են XIX դա­րի կե­սե­րից, և­ ափ­սոս, որ չգնա­հա­տե­ցին ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի կող­քին ապ­րե­լու եր­ջան­կութ­յու­նը…»:
­Սա­կայն այս մո­լա­գար զա­ռան­ցան­քին ա­վե­լի ար­ժա­նի հա­կա­հար­ված է հասց­նում ­Ռու­սաս­տա­նի ­Ճար­տա­րա­պետ­նե­րի միութ­յան ան­դամ, ­Ռու­սաս­տա­նի ­Դաշ­նութ­յան ­Պետ­շին-ի պատ­վա­վոր ճար­տա­րա­պետ ­Նի­կի­տա ­Շան­գի­նը՝ իր ծա­վա­լուն պատ­մա­կան պատ­կե­րա­զարդ ակ­նար­կում «Правда – это ложь, ложь – это правда» վեր­նագրով՝ հրա­պա­րակ­ված «REGNUM» կայ­քում 2021 թ.­ ապ­րի­լի 16-ին. տե՛ս https://regnum.ru/news/polit/3245442.html:
Ն­շե­լով, որ «…­Հա­յաս­տա­նը հի­շա­տակ­վում է դեռ ­Բե­հիս­տուն­յան ար­ձա­նագ­րութ­յան մեջ, ո­րը փո­րագր­ված է ի­րան­յան Էկ­բա­տա­նի մոտ գտնվող ժայ­ռին՝ մ.թ.ա. 523−521 թթ. ­կա­տար­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ա­ռի­թով, ­Հե­րո­դո­տի և Ք­սե­նո­փո­նի եր­կե­րում: Ն­րա մա­սին գրել են նաև Ստ­րա­բո­նը, Պ­լի­նիոս Ա­վա­գը, ­Տա­կի­տո­սը և ­շատ այլ ան­տիկ հե­ղի­նակ­ներ, – գրում է ­Նի­կի­տա ­Շան­գի­նը: – …­Կուր գե­տի մի­ջին հո­սան­քից մինչև ­Մի­ջերկ­րա­կան ծո­վի ար­ևել­յան ա­փը այ­սօրս էլ սփռված են հայ­կա­կան հի­նա­վուրց ճար­տա­րա­պե­տութ­յան հար­յու­րա­վոր մե­ծար­ժեք հու­շար­ձան­ներ: 301 թվին հայ ժո­ղո­վուր­դը գո­յութ­յուն ու­նե­ցող պե­տութ­յուն­նե­րից ա­ռա­ջի­նը ըն­դու­նեց քրիս­տո­նեութ­յուն, իսկ IV դա­րից գո­յութ­յուն ու­նի հա­յոց գի­րը, ո­րը ան­ցած 1700 տա­րի­նե­րի ըն­թաց­քում գործ­նա­կա­նում չի փոխ­վել: ­Մի­ջին դա­րե­րում աշ­խար­հի ոչ մի տա­րա­ծաշր­ջան չի կա­րող հա­մե­մատ­վել ­Հա­յաս­տա­նի հետ մա­տե­նագ­րա­կան կենտ­րոն­նե­րի քա­նա­կով: Այդ­պի­սին են, ա­հա, պա­րոն ­Քա­սիմ­զա­դեի խոս­քե­րով «քոչ­վոր խղճուկ թափթ­փուկ­նե­րը»»:
«­Մինչ­դեռ, ժա­մա­նա­կա­կից Ադր­բե­ջան պե­տութ­յու­նը ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­վել է 1918 թվին և ­պաշ­տո­նա­պես կոչ­վել է կա՛մ ­Շիր­վան, կա՛մ ինչ­պես «Բ­րոկ­հաուս և Էֆ­րոն» բա­ռա­րա­նում՝ ­Ռու­սա­կան ­Հա­յաս­տան, իսկ ներ­կա ադր­բե­ջան­ցի­նե­րին այն ժա­մա­նակ ան­վա­նում էին կով­կաս­յան թա­թար­ներ»:
«Ամ­բողջ խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում,- շա­րու­նա­կում է Ն. ­Շան­գի­նը, – Ադր. ԽՍՀ-ի հա­յաբնակ շրջան­նե­րում տե­ղի էր ու­նե­նում հայ բնակ­չութ­յան և ­հայ մշա­կույ­թի թա­քուն, սո­ղա­ցող ցե­ղաս­պա­նութ­յուն, ո­րը հատ­կա­պես սաստ­կա­ցավ 60-ա­կան թվե­րի կե­սե­րից, երբ ­Բաք­վում իշ­խա­նութ­յան ե­կավ ­Հեյ­դար Ա­լի­ևը. «Ես աշ­խա­տե­ցի, որ ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղում ա­վե­լի շատ ադր­բե­ջան­ցիք լի­նեն, իսկ հա­յե­րի թի­վը կրճատ­վեր: Ով­քեր այն ժա­մա­նակ աշ­խա­տում էին ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղում, տեղ­յակ են դրան» (լրա­գիր «Зеркало», ­Բա­քու, 23 հու­լի­սի 2002 թ.)»:
­Նի­կի­տա ­Շան­գի­նը քա­ջա­տեղ­յակ է նաև մեզ հե­տաքրք­րող ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յին (Աղ­վանք). «­Կով­կաս­յան Ալ­բա­նիան բազ­մաէթ­նիկ պե­տութ­յուն էր՝ Ս­տո­րին ­Կու­րի ձա­խափն­յա տա­րած­քում և ­մա­սամբ՝ ներ­կա­յիս ­Դաղս­տա­նում մ.թ. ա­ռա­ջին դա­րե­րում: Ք­րիս­տո­նեութ­յու­նը մուտք գոր­ծեց ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա ­Հա­յաս­տա­նից մ.թ. 315 թվին: ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի մկրտողն էր ­Սուրբ Գ­րի­գոր ­Լու­սա­վո­րի­չը, որն ա­վե­լի վաղ՝ 301 թվին մկրտել էր ­Հա­յաս­տա­նը: Ար­դեն մ.թ. 428 թվին ­Կով­կաս­յան Ալ­բա­նիան ան­հե­տա­նում է քա­ղա­քա­կան քար­տե­զից որ­պես սու­վե­րեն պե­տութ­յուն: Եվ, ի տար­բե­րութ­յուն հայ­կա­կան քա­ղա­քակր­թութ­յան, ո­րը կա­րո­ղա­ցավ սու­վե­րեն պե­տութ­յան բա­ցա­կա­յութ­յամբ պահ­պա­նել ինք­նու­րույ­նութ­յու­նը, ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի ազ­գութ­յուն­նե­րը մի քա­նի դա­րե­րի ըն­թաց­քում ու­ծաց­վե­ցին ի­րենց ա­վե­լի զո­րեղ հար­ևան­նե­րի մեջ: ­Բա­ցա­ռութ­յամբ VII-IX դա­րե­րի, երբ Ալ­բա­նա­կան ե­կե­ղե­ցին ինք­նու­րույն էր, նա մշտա­պես, ՄՇՏԱՊԵՍ (ընդգ­ծու­մը հե­ղի­նա­կինն է) ե­ղել է ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կազ­մում: …XII-XIII դա­րե­րում, երբ հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տութ­յու­նը իր ծաղկ­ման գա­գաթ­նա­կե­տին էր, և ­հենց այդ ժա­մա­նակ ար­դեն ստեղծ­ված էին ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի գլխա­վոր ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­ներ ­Դա­դի­վան­քը և ­Գան­ձա­սա­րը, ար­դեն դա­րեր ի վեր գո­յութ­յուն չու­ներ ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի ոչ մի ճար­տա­րա­պե­տութ­յուն: Այն­պես որ, այդ գլուխ­գոր­ծոց­նե­րը ոչ մի կապ չու­նեն ալ­բա­նա­կան ճար­տա­րա­պե­տութ­յան, ա­ռա­վել ևս Ադր­բե­ջա­նի հետ:
…­Մոտ XVI դա­րում ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յում բնակ­վող ազ­գութ­յուն­նե­րի մեծ մա­սը իս­լա­մաց­վեց: ­Ներ­կա­յումս հին ալ­բա­նա­ցի­նե­րի հետ­նորդ­նե­րը ­Դաղս­տա­նում ապ­րող մի շարք ազ­գութ­յուն­ներն են (ա­մե­նից ա­ռաջ լեզ­գի­նե­րը) և Ադր­բե­ջա­նում բնակ­վող մոտ 3 հա­զար քրիս­տոն­յա ու­դի­նե­րը, ո­րոնք այժմ ­Ռուս Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու խնամ­քի տակ են: Էթ­նիկ ու­դի­նե­րը ադր­բե­ջան­ցի­նե­րին առնչ­վում են այն­պես, ինչ­պես ռուս­նե­րը մեք­սի­կա­ցի­նե­րին: Ա­հա թե ին­չու այ­սօր­վա ադր­բե­ջան­ցի­նե­րի և ­հին ալ­բա­նա­ցի­նե­րի էթ­նիկ և մշա­կու­թա­յին ժա­ռան­գա­կան կա­պի մա­սին պար­զա­պես որ­ևէ խոսք չի կա­րող լի­նել»:
­Հայ ժո­ղովր­դի ստեղ­ծած ար­վես­տի մնա­յուն գան­ձե­րի և­ ադր­բե­ջա­նա­կան զեղ­ծա­րա­րութ­յուն­նե­րի մա­սին իր մե­ծար­ժեք ծա­վա­լուն պատ­մա­կան ակ­նար­կի հա­մար, ո­րը, ցա­վոք, ներ­կա­յաց­րինք մեծ կրճա­տում­նե­րով, ­Նի­կի­տա ­Շան­գի­նը պատ­կե­րա­վոր վեր­նա­գիր է ընտ­րել անգ­լիա­ցի նշա­նա­վոր գրող ­Ջորջ Օ­րո­ւե­լի «1984» հա­կաու­տո­պիա­կան վե­պում նկա­րագր­ված Ճշ­մար­տութ­յան նա­խա­րա­րութ­յան նշա­նա­բա­նը՝ «Ճշ­մար­տութ­յու­նը կեղ­ծիք է, իսկ կեղ­ծի­քը՝ ճշմար­տութ­յուն»:
­Քա­նի որ վեր­ջերս սուտ-ա­կա­դե­մի­կոս ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վան ա­մեն տեղ, մինչև իսկ ԱՄՆ-ում, տա­րա­ծում է գո­յութ­յուն չու­նե­ցած ­Կով­կաս­յան Ալ­բա­նիա­յի ա­ռաս­պե­լը, կար­ծում եմ, որ քար­տեզ­նե­րի խար­դա­խութ­յան վե­րա­բեր­յալ այդ ամ­բողջ պատ­մութ­յու­նը, ո­րի մա­սին գրա­գող ­Մա­մե­դո­վան ա­փի­բե­րան լռում է, իսկ 44-օր­յա պա­տե­րազ­մում ­Հա­յաս­տա­նի պար­տութ­յու­նից հե­տո Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ևը հո­խոր­տում է ու­ժով գրա­վել Ս­յու­նի­քը և ­Զան­գե­զու­րը, ա­պա խիստ այժ­մեա­կան է դառ­նում «Գ­րա­կան թեր­թի» 1987 թվի օ­գոս­տո­սի 14-ի հա­մա­րում հրա­պա­րակ­ված ՍՍՀՄ ­Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րե­նի տե­ղա­կալ Անդ­րեյ ­Նի­կո­լա­ևիչ ­Սա­խա­րո­վի պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նի վե­րատ­պութ­յու­նը:

ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
14 օ­գոս­տո­սի 1987 թ., 4-րդ­ էջ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ


Ադր­բե­ջա­նի ԳԱ խմբագ­րա­կան-հրա­տա­րակ­չա­կան խորհր­դի ե­րաշ­խա­վո­րութ­յամբ 1986 թվա­կա­նին «ԷԼՄ» հրա­տա­րակ­չութ­յու­նը ­Բաք­վում լույս ըն­ծա­յեց ­Ֆա­րի­դա ­Մա­մե­դո­վա­յի «Политическая история и историческая география Кавказской Албании (III в. до н.э. VIII в. н.э.)» մե­նագ­րութ­յու­նը (246 էջ), որն ըն­թա­ցիկ տար­վա ապ­րի­լի 15-ին (1987 թ.) պաշտ­պան­վել է իբրև դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիա: Գրքում, ո­րի խմբա­գիրն է Ադր­բե­ջա­նի ԳԱ ա­կա­դե­մի­կոս ­Զի­յա ­Բու­նիա­թո­վը, առ­կա է ար­ծարծ­ված նյու­թի կա­տար­յալ շփոթ, ին­չը, բնա­կա­նա­բար, չէր կա­րող լռութ­յան մատն­վել և չհա­րու­ցել գի­տա­կան շրջա­նակ­նե­րի ար­դա­րա­ցի բո­ղոք­նե­րը:
ՀՍՍՀ ԳԱ Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի ա­վագ գի­տաշ­խա­տող Ալ­բերտ ­Մու­շեղ­յա­նը, օ­րի­նակ, կու­սակ­ցա­կան վե­րա­դաս մար­մին­նե­րի և ՍՍՀՄ ­Մի­նիստր­նե­րի խորհր­դին ա­ռըն­թեր բարձ­րա­գույն ա­տես­տա­ցիոն հանձ­նա­ժո­ղո­վի ու­շադրութ­յու­նը հրա­վի­րել է Ֆ. ­Մա­մե­դո­վա­յի կող­մից հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան բազ­մա­թիվ փաս­տե­րի հա­կա­գի­տա­կան վեր­լու­ծութ­յան ու մի­տում­նա­վոր խե­ղաթ­յու­րում­նե­րի վրա. «­Սույն գիր­քը,- նշում է Ա. ­Մու­շեղ­յա­նը,- սկզբից մինչև վերջ ներծծ­ված է հար­ևան ժո­ղո­վուրդ­նե­րի և­ ա­ռա­ջին հեր­թին հայ ժո­ղովրդի բնաշ­խար­հի հան­դեպ ան­հիմն հա­վակ­նութ­յուն­նե­րով և ­միջ­նա­դար­յան հայ գրա­կա­նութ­յան, ճար­տա­րա­պե­տութ­յան ու մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րը սե­փա­կա­նե­լու բա­ցա­հայտ նկրտում­նե­րով»:
Անդ­րա­դառ­նա­լով մե­նագ­րութ­յու­նում զե­տեղ­ված վեց քար­տեզ­նե­րին, ո­րոնց մեջ այս­պես կոչ­ված ­Կով­կաս­յան Աղ­վան­քի սահ­ման­նե­րը հասց­վում են ­Դեր­բեն­դից մինչև Ա­րաք­սի հո­վի­տը, մինչև ընդ­հուպ Ս­ևա­նա լճի կե­սը, Ա. ­Մու­շեղ­յա­նը մատ­նան­շում է, որ վե­րո­հիշ­յալ բո­լոր քար­տեզ­նե­րը, ո­րոնք իբր թե ար­տա­ցո­լում են մ.թ.ա. III դա­րից մինչև մ.թ. VII դա­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ի­րա­կա­նում պատ­մա­կան որևէ հիմք չու­նեն և ­սոսկ պատ­ճեն­ված են պատ­մութ­յան պանթ­յուր­քիս­տա­կան կեղ­ծա­րար­նե­րի կող­մից Ս­տամ­բու­լում ա­վե­լի քան չորս տաս­նամ­յակ ա­ռաջ հրա­տա­րակ­ված «Իս­լամ ան­սիկ­լո­պե­դիս»-ի երկ­րորդ հա­տո­րում (112 և 113 է­ջե­րի միջև) զե­տեղ­ված «­Միաց­յալ Ադր­բե­ջան» քար­տե­զից, որն ընդգր­կում է սո­վե­տա­կան և­ ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նը և ­Սո­վե­տա­կան ­Հա­յաս­տա­նի տա­րած­քը՝ ընդ­հուպ մինչև Ս­ևա­նա լճի ջրա­յին հա­յե­լու կե­սը: Ու­շագ­րավ է, որ այդ քար­տե­զը կազմ­վել է 1944 թվա­կա­նին, երբ ­Թուր­քիան հան­դես էր գա­լիս իբրև հիտ­լեր­յան ֆա­շիզ­մի դաշ­նա­կից և ն­պա­տակ էր հե­տապն­դում ի­րար դեմ հրահ­րել Անդ­կով­կա­սի եղ­բայր ժո­ղո­վուրդ­նե­րին:
Ս­տորև տպագ­րում ենք ՍՍՀՄ ԳԱ ՍՍՀՄ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի դի­րեկ­տո­րի տե­ղա­կալ, պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Անդ­րեյ ­Նի­կո­լա­ևիչ ­Սա­խա­րո­վի՝ Ա. ­Մու­շեղ­յա­նին հղված պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նը, ո­րը հրա­պա­րա­կայ­նութ­յան պատ­շաճ դրսևո­րում է:

­Մե­ծար­գո ընկ. Ա. ­Մու­շեղ­յան.
ՍՍՀՄ ԳԱ ՍՍՀՄ պատ­մութ­յան ինս­տի­տու­տին հանձ­նա­րար­ված է կար­ծիք հայտ­նել Ֆ. Ջ. ­Մա­մե­դո­վա­յի «­Կով­կաս­յան Աղ­վան­քի քա­ղա­քա­կան պատ­մութ­յունն ու պատ­մա­կան աշ­խար­հագ­րութ­յու­նը» գրքի (­Բա­քու, 1986) առ­թիվ ­Ձեր նա­մա­կի կա­պակ­ցութ­յամբ, գիրք, ո­րը նա իբրև դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիա պաշտ­պա­նել է սույն թվի ապ­րի­լին, ­Բաք­վում:
Ֆ. ­Մա­մե­դո­վան վե­րո­հիշ­յալ գրքում իր առջև խնդիր է դրել ու­սում­նա­սի­րել ­Կով­կաս­յան Աղ­վան­քի միջ­նա­դար­յան պատ­մութ­յան բո­լոր աս­պեկտ­նե­րը, սա­կայն դրան հաս­նե­լու նպա­տակն ու մի­ջոց­նե­րը հան­գել են ո­րո­շա­կի հա­կա­սութ­յան, քա­նի որ հե­ղի­նա­կը ձեռք է զար­կում այն­պի­սի նյու­թե­րի, ո­րոնց մա­սին խիստ մա­կե­րե­սա­յին գի­տե­լիք­ներ ու­նի: ­Դա վե­րա­բե­րում է և՛ պատ­մա­կան աշ­խար­հագ­րութ­յա­նը, և՛ այն քար­տեզ­նե­րին, ո­րոնց վրա ու­շադ­րութ­յուն եք հրա­վի­րում ­Ձեր նա­մա­կում:
­Բա­ցի այդ, նա ան­տե­սել է բա­վա­կա­նա­չափ լավ ու­սում­նա­սիր­ված փաս­տե­րը, ո­րոնք սո­վե­տա­կան ար­ևե­լա­գետ­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յա­նը (Կ. Վ. Տր­ևեր, Ս. Տ. Ե­րեմ­յան, Ա. Պ. ­Նո­վո­սելցև և­ ու­րիշ­ներ) հնա­րա­վո­րութ­յուն են տվել հաս­տա­տե­լու, որ աղ­վա­նա­կան միաս­նա­կան ազ­գութ­յուն գո­յութ­յուն չի ու­նե­ցել: Բ­նակ­չութ­յան ա­ջափն­յա մա­սը հա­յաց­ված է ե­ղել առն­վազն V դա­րում, մյուս մա­սը, ինչ­պես ցույց է տրված Ա. Պ. ­Նո­վո­սելց­ևի, Վ. Տ. ­Պա­շու­տո­յի, Լ. Վ. ­Չե­րեպ­նի­նի «­Ֆեո­դա­լիզ­մի զար­գաց­ման ու­ղի­նե­րը» (Մ. 1972) գրքում, խո­սել է տար­բեր լե­զու­նե­րով: «Աղ­վան­ներ» ան­վա­նու­մը հա­վա­քա­կան է ե­ղել այդ ազ­գաբ­նակ­չութ­յան հա­մար: Աղ­վա­նա­կան ձա­խափն­յա ո­րոշ ցե­ղե­րի հետ­նորդ­նե­րը՝ ու­դի­ներ, հի­նա­լուկ­ներ և­ ու­րիշ­ներ, մինչև այ­սօր էլ ապ­րում են Ադր­բե­ջա­նում և Վ­րաս­տա­նում:
­Սո­վե­տա­կան ե­րեք ա­կա­նա­վոր պատ­մա­բան­նե­րի գրքում նշվում է, որ թուր­քա­կան էթ­նի­կա­կան տար­րի ներ­թա­փան­ցումն Անդր­կով­կաս մինչև XI դա­րը ե­ղել է անն­շան:
Աղ­վա­նա­կան մարզ­պա­նութ­յան կազ­մա­վոր­ման ժա­մա­նակ­նե­րից՝ V դա­րում «աղ­վան­ներ» տեր­մի­նը դառ­նում է ոչ թե էթ­նի­կա­կան, այլ քա­ղա­քա­կան ան­վա­նում՝ նշա­նա­կե­լով տվյալ մարզ­պա­նութ­յան բնա­կիչ, ո­րը են­թարկ­վում է աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցու ի­րա­վա­սութ­յա­նը:
­Մաս­նա­գետ­նե­րին քաջ հայտ­նի այդ փաս­տե­րի ան­տե­սու­մը Ֆ. ­Մա­մե­դո­վա­յին ստի­պում է ­Կուր գե­տի ձախ ա­փի հա­մար ար­ված իր եզ­րա­հան­գում­նե­րը տա­րա­ծել աջ ա­փի վրա, ինչն էլ նրան հասց­րել է ցա­վա­լի սխալ­նե­րի: Այ­բու­բե­նը, որ ­Մես­րոպ ­Մաշ­տո­ցը հնա­րել է (մինչև 428 թ.) աղ­վան­նե­րի հա­մար, ակն­հայտ է, նա­խա­տես­ված է ե­ղել աղ­վա­նա­կան ինչ-որ մի ցե­ղի հա­մար: Այ­դու­հան­դերձ մեզ աղ­վա­նե­րեն և­ ոչ մի գրա­վոր հու­շար­ձան չի հա­սել (չնա­յած աղբ­յուր­նե­րից հայտ­նի է, որ այդ­պի­սիք ե­ղել են): Իսկ ­Կուր գե­տի ա­ջափն­յա մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րը ե­ղել է հայ­կա­կան, և­ այդ մի­ջա­վայ­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներն էլ գրված են հա­յե­րե­նով: Ին­քը՝ «Աղվանք» հաս­կա­ցութ­յու­նը պատ­մաաշ­խար­հագրա­կան է:
Ի­րա­կան այս փաս­տե­րի փո­խա­րեն, սա­կայն, Ֆ. ­Մա­մե­դո­վա­յի գրքում ի հայտ է գա­լիս մի ա­ռաս­պե­լա­կան ­Կով­կաս­յան Աղ­վանք (XI-XIII դդ.) իր մշա­կույ­թով: Ի­րա­կա­նում՝ այդ մշա­կույ­թը ոչ թե աղ­վա­նա­կան է, այլ՝ հայ­կա­կան, և ն­րա կրող­նե­րը ­Կուր գե­տի ա­ջափն­յա հա­յերն էին:
Դ­րա հա­մար էլ այդ­քան ան­հե­թեթ է թվում հայ­կա­կան մշա­կույ­թի խո­շո­րա­գույն գոր­ծիչ, գրող, աստ­վա­ծա­բան և­ ի­րա­վա­գետ Մ­խի­թար ­Գո­շին՝ «­Դա­տաս­տա­նագր­քի» հե­ղի­նա­կին, հա­վա­սա­րա­պես նաև նրա ա­շա­կերտ­նե­րին «աղ­վա­նա­կան» մշա­կույ­թին վե­րագրե­լը: Ֆ. ­Մա­մե­դո­վա­յի կող­մից բա­ցար­ձա­կա­պես ան­հիմն կեր­պով «աղ­վան­ներ» են հոր­ջորջ­վում հայ ա­կա­նա­վոր պատ­միչ, «­Հա­յոց պատ­մութ­յան» հե­ղի­նակ ­Կի­րա­կոս ­Գան­ձա­կե­ցին, ինչ­պես նաև XI-XIII դա­րե­րի հայ­կա­կան մշա­կույ­թի ու­րիշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
Ֆ. ­Մա­մե­դո­վա­յի գրքում քիչ չեն նաև այլ կար­գի սխալ­նե­րը: ­Նա ­Նախ­ճա­վա­նը և ­Գողթ­նը պո­կում է ­Վաս­պու­րա­կա­նից և­ այդ գա­վառ­նե­րը տա­լիս է Ս­յու­նի­քին, իսկ Ս­յու­նի­քը պո­կում է ­Հա­յաս­տա­նից ու տա­լիս է Աղ­վան­քին:
­Հայ ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յու­նը կա­մա­յա­կա­նո­րեն մեկ­նա­բա­նե­լու՝ Ֆ. ­Մա­մե­դո­վա­յի ձգտու­մը և ­գո­յութ­յուն չու­նե­ցող աղ­վա­նա­կան XI-XIII դդ. մշա­կույ­թի հո­րի­նու­մը հար­կադ­րում են հույժ քննա­դա­տա­բար վե­րա­բեր­վել նրա գրքին, ո­րը չի նպաս­տում անդր­կով­կաս­յան եր­կու հան­րա­պե­տութ­յուն­նե­րի՝ ­Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի պատ­մա­բան­նե­րի և հա­սա­րա­կայ­նութ­յուն­նե­րի փո­խըմբռն­մա­նը:

Ա. Ն. ՍԱԽԱՐՈՎ

ՍՍՀՄ ԳԱ ՍՍՀՄ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի
դիրեկ­տո­րի տե­ղա­կալ

grakantert.am

1