ԵՄ-ն այսօր կհաստատի հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության մեկնարկը
Գլխավոր » Լրահոս » ԵՄ-ն այսօր կհաստատի հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության մեկնարկը

ԵՄ-ն այսօր կհաստատի հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության մեկնարկը

Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում սկզբնական փուլում կլինի մոտ 400 դիտորդ։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի պլանային նիստ կանցկացնեն Լյուքսեմբուրգում, օրակարգի գլխավոր հարցը հակամարտությունն է Ուկրաինայում։ Բացի այդ, ինչպես սպասվում է, նախարարները կհաստատեն քաղաքացիական առաքելությունը՝ աջակցելու խնդրի լուծմանն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին։ Սպասվում է, որ այսօր առաքելությունը կհաստատվի։ 

Դիվանագետի խոսքով՝ մանրամասների մասին առայժմ չի նշվում։

«Կարող եմ միայն ասել, որ մոտ 400 դիտորդ կլինի առաջին փուլում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները հարցի հրատապության պատճառով երկու երկրների սահման կմեկնեն Վրաստանում ԵՄ առաքելության կազմից։

yerkir.am

«Մենք մեր կազմը վերցնում ենք Վրաստանի մեր առաքելությունից՝ հարցի հրատապության պատճառով»,- պարզաբանել է նա։

1