Եկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին այսօրվա ոհմակն իր եղբայրների լեզուն է պարտադրում դպրոցներում
Գլխավոր » Լրահոս » Եկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին այսօրվա ոհմակն իր եղբայրների լեզուն է պարտադրում դպրոցներում

Եկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին այսօրվա ոհմակն իր եղբայրների լեզուն է պարտադրում դպրոցներում

Blognews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքապետարանի հանրակրթության բաժինը քանի օր է՝ դպրոցների տնօրեններին շրջաբերականներ է ուղարկում, որոնցում ասվում է, թե արդյո՞ք տնօրենները պատրաստակամ են որպես օտար լեզու դպրոցում դասավանդելու նաև ադրբեջաներեն ու թուրքերեն։ Ու, եթե ունեն մասնագետ, ապա նշեն, եթե ոչ, ապա իրենք կապահովեն…

Եթե այս ամենը լիներ նախկինների օրոք, ես հանգիստ կլինեի։ Որովհետև նախկինների օրոք Անատոլիայի քոչվորները մեր թշնամին էին, ու այո՛, թշնամու լեզուն պետք է իմանալ։ Բայց այսօրվա իշխանությունների համար նրանք բիզնես գործընկերներ են, «խաղաղասեր» մի ժողովուրդ, որի լծի տակ պետք է մտնել ու ապրել «խաղաղ»։

Սրանց նախաձեռնած ամեն նման քայլի մեջ պետք է ենթատեքստ տեսնել, որովհետև, եթե հարցնում են՝ «թե մասնագետ չունեք, մենք կտրամադրենք», մեծ հաջողությամբ այդ մասնագետը կլինի կամ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Կգա, ու մե՜ծ սիրով հայ երեխաներին իրենց քոչվորի լեզուն կսովորեցնի։

Ու սա դեռ 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշումն է եղել… պատերազմից մի տարի անց սրանք արդեն որոշումներ են ընդունել թշնամու հետ ախպերություն անելու մասին։ Հաշվեք, թե այս վերջին մի տարում, մենակ խաղաղ պայմաններում քանի զոհ ու գերի ենք ունեցել այդ «խաղաղասերների» կողմից, քանի հեկտար տարածք է զավթվել թշնամու կողմից։

Հայոց պատմություն ու Հայ Եկեղեցու պատմություն առարկաներն ապականած, եկեղեցու դեմ ամենօրյա ներքին պայքար մղելու ու ադրբեջանցիների կողմի մեր եկեղեցիները պղծելու ֆոնին այսօրվա ոհմակը իրանց ախպերների լեզուն ա պարտադրում հայկական դպրոցներում։

Թրքացումը պոզով-պոչով չի լինում, հենց սենց ա լինում…»:

1