«Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի». կկայանա Վլադիմիր Գևորգյանի լուսանկարների ցուցահանդեսը
Գլխավոր » Լրահոս » «Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի». կկայանա Վլադիմիր Գևորգյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի». կկայանա Վլադիմիր Գևորգյանի լուսանկարների ցուցահանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը սիրով հրավիրում է Ձեզ` մասնակցելու լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի լուսանկարների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին ներկայացված են Արցախի Շուշի քաղաքի մասին պատմող 45 լուսանկարներ։ Լուսանկարները Ձեզ կփոխանցեն հավերժական քաղաքի հոգևոր լույսը, ջերմությունն ու մշակութային պատկերը։

Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի։ Բարձրանանք հոգով ու մտքով` մի օր իրականում նորից բարձրանալու անմար նպատակով։

Մուտքն ազատ է։ Նոյեմբերի 10, ժամը 18։00 ՀԲԸՄ ցուցասրահ (Մելիք Ադամյան 2/2)

Միջոցառման իրականացմանն իր օրհնությունն է բերելու ՀԱՍԵ Արցախի թեմը։ Համագործակցությամբ` ՀՅԴ Արցախի երիտասարդական միության։

1