ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ամփոփելով հունիսի 29-30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձնաբար եւ համատեղ անցկացված տեսակոնֆերանսային հանդիպումները հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երկու նախարարները քննարկել են ռեգիոնում հանրային-առողջապահական վիճակը եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության պրոցեսի ընթացիկ դրությունն ու հետագա քայլերը։
Համանախագահները ընդգծել են կարեւորությունը այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որը կնպաստեր խաղաղության եւ կլիներ բարենպաստ առարկայական բանակցությունների համար։ Նրանք դրական են գնահատել տեղերում հարաբերական կայունությունը եւ գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել ուղիղ կապի միջոցները, որպեսզի խուսափեն սրացումից։ Բացի այդ, հիմնվելով 2019-ի մարտի 9-ի իրենց հայտարարության վրա, համանախագահները մտագոգությամբ են արձանագրել, որ վերջին սադրիչ եւ հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը:
Համանախագահները շեշտել են, որ հակամարտությանը որևէ ռազմական լուծում չկա: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահնեը նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիթորինգային գործողությունների վերսկսման հրատապությունը, հենց որ պայմանները դա թույլ տան: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին։
168.am