ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առանձին հանդիպումների են հրավիրել
Գլխավոր » Լրահոս » ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առանձին հանդիպումների են հրավիրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առանձին հանդիպումների են հրավիրել

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Սեպտեմբերի 14-ին խորհրդակցություն է անցկացվել Փարիզում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը:

Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա: Համանախագահները ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է համանախագահերին տեղում տիրող անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նախապատրաստությունը մոնիթորինգային գործողությունների վերականգնման համար:

Համանախագահներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և նախարարներին անհատական հանդիպումների են հրավիրել առաջիկա շաբաթների ընթացքում՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների հետագա վերականգնման նպատակով:

Համանախագահները շարունակում են ակտիվ և ամբողջական ներգրավվածություն դրսևորել հանուն խաղաղության և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններում: 

yerevan.today

1