Եւս մեկ հերոսի ընտանիք ապահովվեց մշտական բնակարանով
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը շարունակում է արցախցի ընտանքիների կողքին լինել։
Եւս մեկ ընտանիք, որն արդեն 11-րդն է՝ հիմնադրամի կողմից ապահովվեց մշտական բնակարանով։ Շահառու ընտանիքը 2023 թվականի անմահ հերոսների ընտանիքներից մեկն է։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Հիմնադրամը նպատակ ունի միջոցներ գտնել եւ առավել շատ ընտանիքիների ընգրկել, այդ նպատակով ակնկալում է նվիրատուների ակտիվ մասնակցությունը։
Հիմնադրամը կյանքի է կոչել նաեւ «Արցախն ապրում է» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է Արցախի մշակույթի, բարբառի, բանահյուսության, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերին աջակցելը։ Ըստ նախաձեռնողների՝ առաջիկայում կորոշվի, թե ներկայացված երեսուն ծրագրերից, որոնք կարժանան դրամաշնորհների։
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվել է 2020 թ-ից, բազմաթիվ աջակցության ծրագրեր է իրականացրել Արցախում։ Հիմնադիրներից Շանթ Չարշաֆյանն այս օրերին տարբեր հանդիպումներ է ունենում Սփյուռքի մեր հայրենակիցների հետ՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակներն ու կարեւորությունը, սեփական օրինակով խրախուսելով նրանց մասնակցությունն իրականացվող ծրագրերին։
Ձեր նվիրատվություններով կարող եք միանալ «Լորիկ»-ի նախաձեռնությանը՝ սեղմելով այստեղ։
Հ․Շինդյան
Ապառաժ