Խրամորթում վիրավորված Սուրեն Բաղդասարյանի վիճակը բավարար է
Գլխավոր » Լրահոս » Խրամորթում վիրավորված Սուրեն Բաղդասարյանի վիճակը բավարար է

Խրամորթում վիրավորված Սուրեն Բաղդասարյանի վիճակը բավարար է

Այսօր, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ առողջապահության նախարարությունը:

Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:

1