Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը. Իշխան Սաղաթելյան

Հայաստանի իրական օրակարգն այսօր Արցախի ու Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն են ու անվտանգության խնդիրները. «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մենք այդ և առհասարակ Հայաստանի առաջնային օրակարգերով բոլոր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու իրական օրակարգերի շուրջ իրական քննարկումներ՝ ավելի ներկայացուցչական կազմով: Այդ հարցերը քննարկվելու են շատ խորությամբ ու մանրամասնությամբ, առաջարկվելու են լուծումներ, այլ ոչ թե պարզապես քննարկման իմիտացիա է լինելու, ինչպես այսօր Ազգային ժողովում»:
Իշխան Սաղաթելյանը նաև հավալեց. «Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկվում են Հայաստանի իրական և առաջնային օրակարգերը»:
«Մենք հավատարիմ ենք մնալու այն մանդատին, որը մեզ տվել է ժողովուրդը։ Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում շարունակաբար ունենալու ենք հանդիպումներ, քննարկումներ մեր օրակարգը սպասարկելու համար»,- ասաց նա։
yerkirmedia.am