Խնդրում եմ, որևէ քաղաքական բախում Արցախում չպետք է լինի, դրա հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը․ Նաիրի Հոխիկյան

Արցախում այսօր’ սեպտեմբերի 8-ին, նոր նախագահ են ընտրելու։ Պետնախարար Սամվել Շահրամանյանն էլ, կարծում եմ, կընտրվի պատգամավորների կողմից։
Ինձ ավելի մտահոգում է Սամվել Բաբայանի գործոնը, ում Երևանից հովանավորում են Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը և ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Արցախում ներքին կայունությունը ամենակարևորն է, իսկ եթե հանկարծ ինչ-ինչ բախումներ հրահրվեն, Ադրբեջանի համար դա լավ առիթ կլինի’ զանազան պատրվակներով սադրանքներ կազմակերպելու համար։
Խնդրում եմ, որևէ քաղաքական բախում Արցախում չպետք է լինի, դրա հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ, որոնք Սամվել Բաբայանի կողմնակից էլ են, պետք է հաշվի առնեն, որ հաղթած գեներալի տիտղոսով իրենց առաջնորդը հիմա կառավարվում է հայ ժողովրդի և հայկական պետականության թիվ մեկ թշնամու’ փաշինյանական վարչախմբի կողմից։ Գուցե ինքն էլ չի պատկերացնում, թե ինչպիսի հրեշի խաղի մեջ է ներքաշված, բայց ոչ մի կերպ չպետք է թույլ տանք այդ խաղի իրագործումը։
Արցախը պետք է ունենա նախագահ և կառավարություն:
Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ