Խափանվել է ազգությամբ թուրք, Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես ԱՄՆ սենատոր
Գլխավոր » Լրահոս » Խափանվել է ազգությամբ թուրք, Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես ԱՄՆ սենատոր

Խափանվել է ազգությամբ թուրք, Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես ԱՄՆ սենատոր

Նոյեմբերի 9-ին՝ պարտության ու ամոթի այս օրը, Հայ դատի համակարգը խորհրդանշական մեծ հաղթանակ ունեցավ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի և Հայ դատի Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի ամիսներ տևած ջանքերի արդյունքում, ինչպես նաև համախոհ համայնքային կազմակերպությունների աջակցությամբ խափանվել է ազգությամբ թուրք, Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ Մեհմեդ Օզի ընտրվելը՝ որպես ԱՄՆ սենատոր։

Մեհմեդ Օզի ընտրությունը խափանելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամենօրյա ռեժիմով աշխատել է շուրջ կես տարի։ Օզը անցել էր ընտրությունների երկրորդ փուլ, և նրա հաղթանակն իրական գլխացավանք կդառնար Ամերիկայի հայ համայնքի և առհասարակ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Ի դեպ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտություն է կրել նաև Կոնգրեսում թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբի նախագահ Սթիվ Շաբոթը․․․

Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու

1