Խաղաղության կեղծ օրակարգով Թուրքիային եւ Ադրբեջանին զսպել հնարավոր չէ

«Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Զրույցի ընթացքում նա անդրադարձ է կատարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, նշելով որ Հայաստանը գտնվում էր այնպիսի վիճակում, որ այս շարժումը արդեն անխուսափելի էր: Հակոբ Տեր-Խաչատուրյանի գնահատմամբ՝ անկարելի էր անտեսել հայրենիքը մաս առ մաս թշնամուն հանձնելու այս գործընթացը: Նա միեւնույն ժամանակ նշել է, որ միանգամայն բնական էր շարժման՝ Տավուշից սկսվելու հանգամանքը, քանի որ Հայաստանի իշխանությունները տեղի տալով Ադրբեջանի ճնշումներին, սահմանազատումն ու սահմանագծումն սկսեցին հենց Տավուշի մարզից, որտեղ գտնվում էին մեր ամենապահով դիրքերը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ աշխարհաքաղաքական սրացող խնդիրներին, որոնք պայմանավորված են մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի կտրուկ մեծացմամբ, որը հետեւանք է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցերում ՀՀ իշխանությունների անհետեւողակ ու խուսափողական քաղաքականության:
Խոսելով ստեղծված իրավիճակում հայ դիվանագիտության առջեւ ծառացած խնդիրների մասին՝ Հակոբ Տեր- Խաչատուրյանը նշել է, որ դիվանագիտական աշխատանքը պետք է լինի ավելի համարձակ, քանզի հակառակորդը միայն այդ լեզուն է հասկանում:
Մանրամասները՝ տեսանյութում