Խաղաղ ակցիա է կազմակերպվել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով

«Ո’Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը խաղաղ ակցիա է կազմակերպել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը։
««Ո’Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը խաղաղ ակցիա է կազմակերպել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին: Մենք ակցիան սկսել ենք այս առավոտ և շարունակելու ենք անժամկետ: Մենք ունենք հստակ պահանջ՝ հանել անցակետը»,-գրել է նա: