Ուղարկե՛ք նամակներ Բաքվում պահվող հայ պատանդներին
#ChristmasWithHostages#FreeArmenianHostages
Սուրբ Ծնունդի և Ամանորի տոնական օրերը հույսի, միասնության ու նորը սկսելու ժամանակն են: Այս առիթով մենք հնարավորություն ունենք մեր ջերմությունը փոխանցելու նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Բաքվում գտնվող մեր 23 հայ պատանդներին: Նամակների և բացիկների միջոցով կարող ենք հավաստիացնել նրանց, որ նրանք մոռացված չեն, և որ աշխարհասփյուռ հայ ընտանիքը մտահոգ է նրանց մասին:
Ի՞նչ գրել մեկին, ում երբեք չես հանդիպել:
Մեր պատանդները մեկուսացված են արտաքին աշխարհից, և ցանկացած հուսադրող ուղերձ կօգնի նրանց զգալ, որ իրենք մոռացված չեն, և կգոտեպնդի նրանց: Մի կարճ պատմություն պատմիր, կիսվիր լավ նորությունով կամ հաճելի հիշողությունով, գրիր առօրյա կյանքի և դրական փորձառությունների մասին, պատմիր քո այցելած մշակութային իրադարձությունների, թանգարանների, քո կարդացած գրքերի ու դիտած ֆիլմերի մասին: Դու կարող ես պատմել ձեր ընտանեկան ամանորյա ավանդույթի մասին կամ պարզապես գրել նրանց խրախուսական խոսքեր, օրինակ՝ «Ես ձեզ համար մոմ վառեցի» կամ «Ձեր ուժը ոգեշնչում է մեզ բոլորիս»: Նման թեմաները կջերմացնեն նրանց հոգիները և մտքով կմիավորեն մեզ՝ առանց նուրբ լարերի դիպչելու։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ հաղորդագրություններն, ամենայն հավանականությամբ, գրաքննության են ենթարկվելու։ Որպեսզի մեծացնել դրանց՝ պատանդներին հասնելու հավանականությունը, հորդորում ենք զերծ մնալ իրենց իրավիճակի իրավական մանրամասները քննարկելուց կամ այլ անձանց հիշատակելուց՝ առանց նրանց համաձայնության: Անհրաժեշտ է խուսափել նաև քաղաքական ուղերձներից, կարգախոսներից կամ պաշտոնյաների հասցեին ուղղվող քննադատությունից:
Ինչպե՞ս ուղարկել նամակը:
1. Էլենտրոնային տարբերակ
Նամակն ուղարկիր Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ombudsman@ombudsman.az էլեկտրոնային հասցեով: Անհրաժեշտ է նշել պատանդի անունը, որին հասցեագրված է էլ. նամակը։
2. Փոստային տարբերակ
• Կցի՛ր լրացված ձևը՝ որպես նամակիդ առաջին էջ (ձևանմուշի հղումը մեկնաբանության դաշտում է): Այս ձևանմուշը պարտադիր է, և առանց դրա նամակները չեն կարող ընդունվել: Ձևանմուշը պետք է լրացված լինի անգլերենով՝ ձեռագիր կամ էլեկտրոնային եղանակով:
• Նշի՛ր ստացողի ամբողջական անունը:
• Հասցե՝ AZ1009, Baku, Parliament Avenue 14,
To the Head of the Investigative Detention Facility of the State Security Service of the Republic of Azerbaijan.
Տարածիր այս գաղափարը սոցցանցերում
Քո նամակը կամ բացիկը գրելուց հետո լուսանկարիր այն և տեղադրիր սոցիալական ցանցերում հետևյալ հեշթեգերով՝ #FreeArmenianHostages#ChristmasWithHostages։ Խրախուսիր ընկերներիդ հետևել քո օրինակին: