Ովքեր եւ ինչ են պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից

Ովքեր եւ ինչ են պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից։ Արցախի Նախագահը պատրաստ է լսելու նրանց։
Արցախյան շարժման ակտիվիստ Սերգեյ Շահվերդյանն իր վրդովմունքն է հայտնել ֆեյբուքյան իր էջով, նրա գնահատմամբ՝ կազմակերպիչների միակ նպատակն է Արցախի ժողովրդի դժգոհությունը փոխանցել գլխավոր հասցեատիրոջից՝ Հայաստանի կառավարությունից դեպի Արցախի կառավարությունը: Եվ, միաժամանակ, հող պատրաստել Արցախի ներկայացուցչության շենքի բռնազավթման համար, որը Հայաստանի իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում է։ Եվ հարցականի տակ դնել երկրի ընտրովի ղեկավարների օրինականությունը: Ցավում եմ, որ մեր որոշ հայրենակիցներ այս պարզ ճշմարտությունները դեռ չեն հասկացել,- նշել է նա։