Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արժանացել «Արցախի հերոս» կոչմանը
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչմանն են արժանացել 23 հոգի: «Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՀ նախագահի աշխատակազմից ներկայացրել են նրանց տվյալները:
1.Կարեն Աղասիի Ջալավյան
2. Դավիթ Լյովայի Գրիգորյան
3. Յուրա Հայկարամի Ալավերդյան
4. Սերգեյ Սլավիի Շաքարյան
5. Էդգար Էդվարդի Մարկոսյան
6. Դավիթ Վանիկի Ղազարյան /հետմահու/
7. Արմեն Արտավազդի Կնյազյան /հետմահու/
8. Ալեքսանդր Իվանի Հարությունյան /հետմահու/
9. Մենուա Արմենի Հովհաննիսյան /հետմահու/
10. Հունան Նելսոնի Հայրումյան
11. Կարեն Շահենի Շաքարյան
12. Ջալալ Անատոլիի Հարությունյան
13. Սուրեն Միշայի Բարսեղյան
14. Արարատ Միքայելի Մելքումյան
15. Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան /հետմահու/
16. Հակոբ Վալոդյայի Հարությունյան /հետմահու/
17. Իգոր Մարատի Մուրադյան /հետմահու/
18. Վիգեն Միրզաջանի Շիրինյան /հետմահու/
19. Նարեկ Վարուժանի Հովհաննիսյան /հետմահու/
20. Թովմաս Սեյրանի Թովմասյան /հետմահու/
21. Դավիթ Նիկոլայի Առուշանյան /հետմահու/
22. Սամվել Գեղամի Ղազարյան /հետմահու/
23. Ալեն Լևոնի Մարգարյան /հետմահու/
«Ապառաժ»-ն առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալու է հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, 44-օրյա պատերազմին մասնակից Արցախի հերոսներին: