Ոստիկանությունը իրեն պահում էր սանձարձակ՝ ծեծելով քաղաքացիներին․ Իշխան Սաղաթելյան

Դեմիրճյան փողոցում կատարվեց այն, ինչ Նիկոլը վաղուց երազում էր՝ հատուկ միջոցներ կիրառվեցին․ ոստիկանությունը իրեն պահում էր սանձարձակ՝ ծեծելով քաղաքացիներին և բռնություններ կիրառելով այն դեպքում, որ նախօրոք հայտարարել էինք, որ որևէ շենք չենք մտնելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կառավարական ամառանոցների մոտ՝ դեպի Դեմիրճյան փողոց հատվածում ոստիկանների հրահրած բախումներից հետո։
Նա փաստեց, որ ոստիկանությոնը դիմեց սադրանքների, կան բերման ենթարկվածներ, տուժածներ։
Շարժվում ենք դեպի Ֆրանսիայի հրապարակ, բոլորին հրավիրում ենք հանրահավաքի՝ ուղիղ եթերում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը՝ քաղաքացիական անձինք։