Ոստիկանության աբսուրդը․ 5 հոգու բերման ենթարկեցին Վահան Հովհաննիսյանի անունը կրող անձրևանոց կրելու համար
Գլխավոր » Լրահոս » Ոստիկանության աբսուրդը․ 5 հոգու բերման ենթարկեցին Վահան Հովհաննիսյանի անունը կրող անձրևանոց կրելու համար

Ոստիկանության աբսուրդը․ 5 հոգու բերման ենթարկեցին Վահան Հովհաննիսյանի անունը կրող անձրևանոց կրելու համար

Հանրապետության հրապարակում ոստիկանները 5 երիտասարդի բերման ենթարկեցին միայն նրա համար, որ կրում էին կարմիր գույնի անձրևանոցներ, որի վրա գրված էր ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի անունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այսինքն՝ Ոստիկանության աբսուրդը հասել է նրան, որ սկսել են արձագանքել գույնին, եթե անգամ դա որևէ կապ չունի բողոքի ակցիաների հետ․ իսկ այս դեպքում վստահաբար կապ չուներ, որովհետև կարմիր անձրևանոցները տարիներ առաջ նախագահական ընտրությունների ուղերձով էին, երբ իբրև ՀՀ նախագահ Դաշնակցությունն առաջադրել էր Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը․ անձրևանոցների վրա գրված էր՝ «Վահանը՝ մեր երկրի նախագահ»։

Փաստորեն, Վահան Հովհաննիսյանը, որը ամբողջ կյանքում պայքարեց հայ ժողովրդի իրական շահերի համար, այսօր ևս, ենթագիտակցորեն, ահ է ներշնչում ապազգային իշխանություններին։

1