Ոստիկանները ձերբակալում են «Նիկոլ Փաշինյաններին»․ բռնի ուժ չեն գործադրում

-Ոստիկանները ձերբակալում են «Նիկոլ Փաշինյաններին», որոնք ակցիայի շրջանակում վազվզում են Հանրապետության հրապարակում,-հայտնում է Yerkir.am-ը։
«Փաշինյաններին» բերման ենթարկելիս, ամեն դեպքում, բռնի ուժ չեն գործադրում։
Կոպտորեն բերման ենթարկեցին միայն Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանին։