Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրած ուսանողին
Գլխավոր » Լրահոս » Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրած ուսանողին

Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրած ուսանողին

Երիտասարդներն այսօրվա իրազեկման ակցիան ամփոփեցին Կառավարության շենքի դիմաց:

Նրանք «առաջին անհրաժեշտության պարագաներ» էին բերել կառավարության դիմաց՝ փոխանցելու Նիկոլ Փաշինյանին.

«Ինքն այլ ելք չունի, դատվելու է, քանի որ շուտով հայտնվելու է ճաղերի հետևում»,-ասաց ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը՝ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ զուգարանի թուղթ մի քիչ շատ են դրել, քանի որ դրա կարիքը կալանավայրում կարող է շատ ունենալ։

Ոստիկաններն անմիջապես շրջապատեցին խաղաղ ակցիայի մասնակցին ու բերման ենթարկեցին։ 

1