Ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը
Գլխավոր » Լրահոս » Ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը

Ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը

ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի շենքը շրջափակել են կարմիր բերետավորները և փորձում են անօրեն մուտք գործել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Շտապում ենք այնտեղ՝ մեր կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։ Առանց նիկոլ Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջից, շենքի հարակից տարածքից անհամաչափ ուժի կիրառմամբ բաժանմունք են տարվել ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանն ու ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:

Հավելենք, որ ոստիկանների անօրեն գործողություններին ի պատասխան՝ ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի պատուհաններից երիտասարդները ծածանել են եռագույն դրոշներ և երգել «Հայե՛ր, միացե՛ք, Արցախն է մեզ կանչում, օգնությա՜ն հասեք» երգը:

Այս պահին, ըստ տեղեկությունների, ոտիկանները սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի ներս մտնեն շենք:

1