Որպեսզի կրկին Արցախում ղողանջեն զանգերը․․․

Արցախի Հանրապետության դպրոցներում այսօր չի հնչի վերջին զանգը։ Դպրոցների դռները փակ են, հազարամյա Արցախը՝ բռնազավթված։ Արցախի շրջանավարտները տեղահանությունից հետո ապաստան են գտել աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստան տեղահանված շրջանավարտների համար այսօր կհնչի դպրոցական վերջին զանգն ու ազդարարվի նոր կյանքի սկիզբը։ Արցախցի շրջանավարտներն իրենց հոգում կարոտի մեծ ցավ ապրելով՝ հրաժեշտ կտան դպրոցին։
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ, թո՛ղ ձեր մեջ երբեք չմարի Արցախ վերադարձի հույսը եւ այն նոր պայքարի ուղենիշ դառնա, որպեսզի Արցախում կրկին ղողանջեն զանգերը․․․ Մենք Հայրենիք ենք պարտք մեր Հերոսներին։
Ապառաժ