Որպես ԼՂ հակամարտության միջնորդներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը պարտավոր են դիվանագետների միջոցով դիտորդի կարգավիճակ պահանջել Բաքվից
Գլխավոր » Լրահոս » Որպես ԼՂ հակամարտության միջնորդներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը պարտավոր են դիվանագետների միջոցով դիտորդի կարգավիճակ պահանջել Բաքվից

Որպես ԼՂ հակամարտության միջնորդներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը պարտավոր են դիվանագետների միջոցով դիտորդի կարգավիճակ պահանջել Բաքվից


Հրայր Բալյանը, ով ավելի քան երեք տասնամյակ աշխատել է միջազգային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ գրում է, որ դիվանագիտական ​​դիտորդների ներկայությունը կարող է զսպել  անարդարացի դատավարություններն Ադրբեջանում։ Հրայր Բալյանի՝ «Ինձ արդար դատեք». Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարը դատվում է Ադրբեջանում հոդվածը հայերեն․

«Դատեք ինձ արդար, հրապարակային, բացահայտ… միջազգային լրագրողների և դիտորդների ներկայությամբ»,-այս մասին հայտարարել է Բաքվում ապօրինի դատվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը: «Այս շոու դատավարությամբ դատական ​​համակարգին մի ծաղրեք»,- նշել է Ռ․Վարդանյանը, ով փաստացի եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարը, գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ինքնավար շրջան, կալանավորել նրան և ընտրված այլ պաշտոնյաների և տեղահանության ենթարկել  120,000 հայերի։ Նախկինում գերեվարված էթնիկ հայերի հետ մեկտեղ, մարդու իրավունքների նախկին պաշտպանը, բարերարը և բանկիրը դատվում է շինծու մեղադրանքներով և շաբաթներ անցկացրել է հացադուլի մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին վերջին հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա այս քաղբանտարկյալների ճակատագրի մասին: Դատավարությունն ընթանում է փակ զինվորական դատարանում՝ առանց ընտրված փաստաբանների հասանելիության։ Միայն Ժնևում տեղակայված Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հնարավորություն ուներ այցելելու հայ պատանդներին: Մարտի 5-ին ԿԽՄԿ-ն արտաքսվեց Ադրբեջանից,   ԿԽՄԿ-ն հայ պատանդների միակ պատահական կապն էր իրենց ընտանիքների հետ:

ԿԽՄԿ-ի արտաքսումից հետո և դատավարություններին վերահսկելու իրավունք ունեցող այլ դիտորդների կամ լրագրողների բացակայության դեպքում, Միացյալ Նահանգների, ԵՄ անդամ երկրների և Ադրբեջանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում դատավարությունները դիտելու իրավունք պահանջելու: Դիվանագիտական  դիտորդները կարող են գոնե զսպել տեղի ունեցող կոպիտ անարդարությունը: Որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդներ, հատուկ պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։

Բռնի տեղահանման ժամանակ պատանդառված ութ ընտրված պաշտոնյաները հետախուզման մեջ են եղել իբր «ահաբեկչության» համար, մի տերմին, որը թույլ է տալիս ժխտելու մարդու իրավունքները: Ավելացվել են այլ մեղադրանքներ, այդ թվում՝ «ագրեսիա», «ցեղասպանություն», «զինվորական կողոպուտ»։ Նրանք ձերբակալվեցին, նվաստացվեցին հանրության առաջ և բանտարկվեցին Բաքվի բանտերում տասնհինգ այլ հայ ռազմագերիների և քաղաքացիական տղամարդկանց հետ շինծու մեղադրանքներով պատանդ պահված: Այս պատանդների միակ «հանցանքը» նրանց հայ լինելն է։

Էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից դուրս է եկել 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես առաջ: 1994-ին զինադադարը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև եռամյա արյունալի պատերազմին, և վիճելի տարածքն ինքնակառավարվում էր, մինչև 2023 թվականի սեպտեմբերի Ադրբեջանի ագրեսիան։ Այս հարձակմանը նախորդել էր շրջափակումը։ Ինը ամիս շարունակ բազմաթիվ կառավարություններ, Արդարադատության միջազգային դատարանը և այլ կառույցներ հորդորում էին Ադրբեջանին վերջ տալ դրան: Ադրբեջանն անպատժելիորեն անտեսեց նրանց։ Արդարդատությունը մարդու հիմնական իրավունքն է, որը ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ընդունված ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից: Իրավունքը վերահաստատվել է իրավաբանորեն պարտադիր պայմանագրերում, այդ թվում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, որը Ադրբեջանը ստորագրել է 1992թ.-ին։

Միջազգային այս պարտավորությունները պահանջում են, որ յուրաքանչյուր ոք, ով կալանավորված է կամ ենթարկվում է քրեական մեղադրանքի, օգտվի իր ընտրած փաստաբան ունենալու իրավունքից՝ պաշտպանելու իր իրավունքները և աջակցելու նրանց պաշտպանությանը: Բացի այդ, արտաքին աշխարհ մուտքը էական երաշխիք է մարդու իրավունքների խախտումներից, ինչպիսիք են խոշտանգումները կամ վատ վերաբերմունքը, ինչը կենսական նշանակություն ունի արդար դատավարության համար: Հանրային լսումների իրավունքը երաշխավորում է դատական ​​գործընթացի արդարությունը:

Բաքվի 23 քաղբանտարկյալներին այդ իրավունքներից ոչ մեկը չի տրվում։ 1991 թվականին Ադրբեջանն անկախություն ձեռք բերելուց ի վեր այդ երկրում մարդու իրավունքների առումով սարսափելի իրավիճակը դարձել է միջազգային անհանգստության և դատապարտման առարկա: Ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Amnesty International-ը, միջկառավարական կառույցների, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, և կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիայի, Կանադայի և Միացյալ Թագավորությունը: Ադրբեջանի մոտ 200 սեփական քաղաքացիներ, քաղբանտարկյալներ կալանավորվել են կամայականորեն և ենթարկվել խոշտանգումների։

Ադրբեջանում դատարանների անկախությունը խիստ կասկածելի է, իսկ դրանց անաչառությունը եւս լավագույն դեպքում կասկածելի։ Հայատյացությունը դարձել է պետական ​​քաղաքականություն, պետական​​ պաշտոնյաները հայերին անվանում են «քաղցկեղային ուռուցք», որը պետք է վերացնել: Նման թունավոր միջավայրում Վարդանյանի կամ Բաքվում գտնվող հայ բանտարկյալներից որևէ մեկի արդար դատավարություն ակնկալելը շատ հեռու է, սակայն դատավարությունների դիվանագիտական դիտորդները կարող են գոնե օգնել մեղմելու հայ ատանդների իրավունքների կոպիտ խախտումները:




1