Որպես ՀՅԴ` մեր պարտականությունն է լուծումներ գտնել իրավիճակը փոխելու և ժողովրդին հույս ներշնչելու ուղղությամբ. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Գլխավոր » Լրահոս » Որպես ՀՅԴ` մեր պարտականությունն է լուծումներ գտնել իրավիճակը փոխելու և ժողովրդին հույս ներշնչելու ուղղությամբ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Որպես ՀՅԴ` մեր պարտականությունն է լուծումներ գտնել իրավիճակը փոխելու և ժողովրդին հույս ներշնչելու ուղղությամբ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Դժբախտաբար հայաստանյան իշխանությունները ապատեղեկատվության մասնագետ են, ունեն գործարաններ ապատեղեկատվություն տարածելու: Ունեն նաև լավ խորհրդականներ, որոնք կարողացել են ժողովրդի մեջ արմատացնել մի քանի կետեր, որոնք թութակի պես կրկնելով, սկսել են իրենք էլ հավատալ, որ դա իրականություն է. այս մասին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայրենիքը` այսօր» քննարկում-հանդպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Կասկած չկա, որ մենք այս իրավիճակում չենք կարող հուսահատվել: Որպես Հայ Յեղափոխական Դաշնակցություն, մեր պարտականությունն է ձեր հետ միասին, մեր համակիրների հետ միասին լուծումներ գտնել, իրավիճակը փոխելու և ժողովրդին հույս ներշնչելու ուղղությամբ:

Արցախը նոր ճնշումների տակ է, նոր եմ վերադարձել այնտեղից և ժողովրդի շրջանում մեծ ակնկալիքներ կան ՀՅԴ-ից և առհասարակ հայ աշխարհից, որ Արցախը չլքվի, չմեկուսանա: Մենք ամեն այցելության ժամանակ շեշտում ենք, որ մեր ամբողջ կարողությունը դնում ենք և դնելու ենք ի սպաս Արցախի», — նշել է նա:

Ըստ Տեր-Խաչատուրյանի` թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները հարկ եղած ընդդիմությունը ցույց չտվեցին` կանխելու Բերձորի և Աղավնոյի հանձնումը: «Արցախի իշխանությունները մեզ խոսք էին տվել, որ Լաչինի նոր ճանապարհը իր մեջ  կներառի նաև դրա շուրջ գտնվող հայկական բնակավայրերը: Մեր իշխանությունները լրիվ տկարացած է, մեր թշնամիները դա զգացել են և բնականաբար բանակցային գործընթացում չեն կարող կայուն դիրքերից խոսալ և չեն կարող ներկայացնել հայկական շահերը», — ասել է դաշնակցական գործիչը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=qPPlZfusXdY
1