Որևէ մեկը Փաշինյանին մանդատ չի տվել որոշելու մարդկանց ճակատագրերը. Արմեն Ռուստամյան
Գլխավոր » Լրահոս » Որևէ մեկը Փաշինյանին մանդատ չի տվել որոշելու մարդկանց ճակատագրերը. Արմեն Ռուստամյան

Որևէ մեկը Փաշինյանին մանդատ չի տվել որոշելու մարդկանց ճակատագրերը. Արմեն Ռուստամյան

Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին խոսելիս ճիշտ կանի ծանոթանա Արցախի սահմանադրությանը, որտեղ ժողովուրդը շատ հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Այս մասին Գորիսում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:

«Շատ հստակ ամրագրված է, որ բանակցվել է տարածքներ հանուն կարգավիճակի, ոչ թե տարածքներ հանուն ոչնչի: Կամ նա չի տիրապետում իրավիճակին, կամ էլ հերթական անգամ խեղաթյուրում է՝ ասելով, որ այլ ճանապարհ չունենք, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը»,-ասաց նա:

arfd.am

1