Ոգեկոչման և հոգեհանգստյան կարգ՝ Լիզբոն 5-ի տղաների հիշատակին
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում ոգեկոչման և հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 1983թ. հուլիսի 27-ի Լիսաբոնում նահաատակված հինգ հայորդիների՝ Վաչե Դաղլյանի, Սեդրակ Աճեմյանի, Սիմոն Յահինյանի, Արա Քրդլյանի եւ Սարգիս Աբրահամյանի:
Այնուհետև օրվա խորհուրդն ամբողջացվել է ՀՅԴ Ստեփանակերտի Նիկոլ Դուման կենտրոնում կազմակերպված Լիզբոն 5-ի գործողության մեծագույն նպատակի և տղաների անձնազոհության վերաարժևորման շուրջ դասախոսություն-քննարկումով: