Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ…

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կոչը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին կարճ միջոցառում կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որից հետո երթով կգնանք Հանրապետության հրապարակ՝ միանալու ավանդական ջահերթին:
Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բարձրաձայնելու, որ թուրք-ադրբեջանական այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր, որի կենդանի զոհերն ու վկաներն ենք մենք՝ արցախցիներս:
Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ…»: