Ոչնչացվում է ոչ միայն քարը, այլև պատմական հիշողությունը, ինքնությունը, ապագան

Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված «Աղջիկը խաղաղության աղավնու հետ» քանդակը ժամանակին խորհրդանիշ էր խաղաղության, հույսի և յուրաքանչյուր երեխայի երջանիկ մանկության իրավունքի։ Այսօր այն դարձել է մեր ժողովրդի ցավի խորհրդանիշ։
Ավելի քան 30 000 արցախցի երեխա անցել է շրջափակման, հումանիտար ճգնաժամի և բռնի տեղահանության միջով՝ էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականության արդյունքում։
Մեր մշակութային հուշարձանները, այդ թվում՝ այս քանդակը, ենթարկվել են ապակառուցման, պղծման և համակարգված ոչնչացման՝ օկուպացիոն վարչակազմի կողմից։
Ոչնչացվում է ոչ միայն քարը, այլև պատմական հիշողությունը, ինքնությունը, ապագան։ Ջնջվում է մեր հայրենիքը:
Այս օրը մենք ևս մեկ անգամ շեշտում ենք՝
.Մշակույթը չեզոք չէ ցեղասպանության պայմաններում։
.Աշխարհի լռությունը հանցակից է դարձնում։
.Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի կառույցներին և ոլորտային հաստատություններին՝ անհապաղ արձագանքել, մոնիթորինգ կատարել և վերականգնել արդարությունը։
Արցախը պարզապես տարածք չէ։ Արցախը երեխաներն են, որոնք նայում են երկնքին և երազում խաղաղության մասին, ինչպես այս աղջիկն է իր ձեռքում պահում խաղաղության աղավնին։
Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց իրավունքը ապագայի նկատմամբ։
Արցախի Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Նկարը` Abrahamyan Photo