Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել…
Պատմաբան Տարոն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պատմության այս օրը.
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․
35 տարի առաջ այս օրերին ԽՍՀՄ ղեկավարության «կանխամտածված լռության» պայմաններում Բաքվում սկսվեցին իրագործվել հայերի էթնիկ զտումներ, որոնք դարձան Ադրբեջանական խՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած ցեղասպանական գործողությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ և անհետ կորածներ:
Սումգայիթով, Շուշիով ևԳանձակով սկսվեց, Բաքվի Շահումյանի ենթաշրջանի իրադարձություններով ավարտին հասցվեց նախկին Ադրբեջանական ԽՍՀՄ-ի տարածքի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն էթնիկ հայ դարձան փախստական:
Իսկ արդեն 21-րդ դարում, լիակատար միջազգային հանրության կողմից անպատժելիության, ինչպես նաև ռուս-թուրք-ադրբեջանական մերձեցման ֆոնին Ադրբեջանը շարունակեց ուժի կիրառման քաղաքականությունը, որի հետևանքով ցեղասպանության ենթարկվեց Արցախում բնիկ ապրող հայությունը:
Հ. Գ. Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին»: