Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը. Հյուսիսային համալսարանի ուսանողներ
Գլխավոր » Երիտասարդական » Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը. Հյուսիսային համալսարանի ուսանողներ

Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը. Հյուսիսային համալսարանի ուսանողներ

ենք հայի գենը կրող անձնավորություն ենք և դեմ ենք այն կարգավիճակին, որում պետք է հայտնվենք ապագայում. այսօր՝ նոյեմբերի 20-ին, Yerkir.am-ի հետ զրույցում ասացին Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնք ևս միացել են ուսանողական դասադուլին՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվող այս նախագիծը, որով մեր արժեքները դարեր շարունակ պահպանող հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը պարտադիր ուսուցանվող առարկաներից դառնում են ոչ պարտադիր, վնաս է հասցնելու մեր պետականությանը:

«Մենք պատերազմող երկիր ենք, և այս քայլը պետության հիմքերը թուլացնող քայլ է»,- նշեցին ցուցարար ուսանողները:

«Եթե հայացք նետենք մեր պատմությանը՝ հետ գնալով մի քանի դար, կտեսնենք, թե ովքեր էին դեմ մեր հայոց լեզվին, հակահայ քաղաքականություն իրականացնողներն ովքեր էին: Եվ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հակահայ քաղաքականություն իրականացնողները հասել են իրենց նպատակին, նրանք մեր թշնամիներն են եղել: Իսկ այսօր մեր թշնամին, ցավոք, մեր հայ ազգի նախարարն է, թեպետ վստահ եմ, որ այս որոշումը միայնակ չի կայացվել, սա կառավարության ներսում եփված որոշում է»,- ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողներից մեկը:

Ուսանողները պնդում են, որ ոչ թե իրենք են դեմ ներկայիս իշխանությանը, այլ ներկայիս իշխանությունն է դեմ մեր իրականությանը՝ իր քայլերով խարխլում է մեր ազգը:

«Եթե նրանք մեղադրում են մեր դպրոցներին, սկզբից պետք է մեխանիզմներ մշակեն և, մեր դպրոցական ծրագրերը վերակառուցելով, մատուցեն նորմալ կրթություն, հետո անցում կատարեն համալսարաններին: Եթե հիմա մենք համալսարաններում փորձ ենք անում փոփոխել պարտադիր առարկայացանկերը և չենք փոփոխում դպրոցական ծրագիրը, սա արդեն ոչնչացնում է մեր ազգային արժեքները: Վստահ ենք, որ ուսանողությունը դա թույլ չի տա»,- ասացին նրանք:

Ի դեպ,  ցուցարարներին շարունակում է հավատարիմ մնալ Չալոն, որն, ինչպես գիտենք, գույնը փոխել է և միացել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին: 

https://youtu.be/r0pPBbBIHe4

yerkir.am

1