Ոչ թե հրաժարական, այլ դատաստան․ Ավետիք Իշխանյան
Գլխավոր » Լրահոս » Ոչ թե հրաժարական, այլ դատաստան․ Ավետիք Իշխանյան

Ոչ թե հրաժարական, այլ դատաստան․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Հնարավո՞ր է, արդյոք ճշգրիտ հաշվել 2018թ․ հետո բոլոր անմեղ զոհերի թիվը։

-Ավելի քան 5000 զոհ 2020թ․ պայմանավորված պատերազմից։

-Ավելի քան 250 զոհ 2022թ․ պատերազմից։

-Սոնա Մնացականյան, Արմեն Գրիգորյան, Ապարանում 3 երիտասարդ։

-Այսօր, 15 զոհ բանակում։

Այս հաշվարկը սպառիչ չէ։

Սա դեռ զոհերի մասին, բա Արցա՞խը, Հայաստանի տարածքնե՞րը․․․

Այս ամենից հետո շատերը պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը։

Համաձայն չեմ։ Քանի որ բոլոր քպ-ական պաշտոնյաներն իրենց ստրկատեր-բռնապետիկի գլխավորությամբ զուրկ են արժանապատվության տարրական զգացումից և ինքնասպանություն չեն գործի, պահանջում եմ դրանց բոլորի դաժան դատաստանը, թեկուզ Լինչի դատաստանի ձևով»։

1