Ոչ ոք իրավունք չունի կոտրել ազգային նկարագիրը
Այսօր, նոյեմբերի 8-ին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Տարոն Տոնոյանի և Աշոտ Սիմոնյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսներն անդրադարձան ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններին:
Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակավորումներ տալ այն դեպքում, երբ ոլորոտում իրականացվող քաղաքականության հիմնական շահառուները հենց երիատասարդությունն է, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների և նրանց միացած ուսանողների ակցիային։
«Պարզ և բնական է, որ երիտասարդությունն իր պոռթկումն ու ընդվզումը արտահայտում է, և սա կրթության պատասխանատուի կողմից ամենատարբեր բնորոշումներով որակել, նաև կուսակցականացնել նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում է որտեղ է գտնվում, թե ինչ գործառույթներ ունի»,-նշեց նա։
Մինասյանը ընթերցեց Արայիկ Հարությունյանի՝ օրենքով սահմանված գործառույթները, ապա հավելեց․ «Այն ինչ անում է նա, հառական է այդ գործառույթներին, ասինքն՝ ինքը գործում է հակաօրինական ընթացքով»։
ՀՅԴ ԳՄ անդամը վստահ է՝ «երիատասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացնել Արայիկ Հարությունյանը նպատակ ունի թույլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականություն է, այլ ազգային գիտակցությունն, ինքնությունն է»․ «Պատահական չէ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձարցնում այն քաղաքականության առնչությամբ, որ նախարարի կողմից դրվում է շրջանառության մեջ։ Նա կանխամտածված օտարածին օրակարգիւ սպասարկում է իրականացնում։ Խելացի իշխանությունն այսպիսի ընդվզումն ընդունում է որպես կարևոր ազդակ, ուստի կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չէ»։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը քրեական գործերի մասին, Մինասյանն ասաց․ «Հրապարակային հայտարարում է, որ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի։ Երկու հոդվածի այլընտրանք ունի՝ կամ սուտ մատնության հոդվածը, երբ հանցագործության մասին սուտ մատնություն է անում, գիտակցելով որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է կամ հանցագործություն է պարտակում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության գործիքը, առիթը, թեման կանխամտածված քողարկվում է։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած սպառնալիքներն ունեն մեկ նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել։ Ի վերջո, փոփոխությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ, ունեն բովանդակային հակասություններ իրենց իսկ հայտարարած նպատակների հետ:
Նա վստահ է՝ երիտասարդների ընդվզումը, բողոքն ու ցասումն աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերո․ «Մեր ազգային ինքնագիտակցությունը, ազգային նկարագիրը երբեք ու որևէ արայիկհարությունյաններ և օտարածին օրակարգեր սպասարկելու պատրաստ անձինք չենք կարող կոտրել»:
arfd.am