Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
Գլխավոր » Լրահոս » Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Ուրուգվայ ցույց

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երեկ, հոկտեմբերի 18-ին զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել՝ խաղաղության և Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով:

Ինչպես հաղորդում է Diario Armenio պարբերականը, լատինամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավտոերթը հարյուրավոր մարդկանց է միավորել: Ավտոերթի մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել մեքենաներին: Մոնտեվիդեոյի փողոցներով ընթացող երթի մասնակիցները միաբերան կատարել են հայոց օրհներգը, այնուհետև հասնելով երթուղու ավարտին՝ միջոցառման կազմակերպիչներից մեկն ընթերցել է պահանջները և ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը:

yerkir.am

1