Ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ չի մտնում Արցախ. Ռուբեն Վարդանյան
Գլխավոր » Լրահոս » Ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ չի մտնում Արցախ. Ռուբեն Վարդանյան

Ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ չի մտնում Արցախ. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը գրում է. «Արցախն արդեն յոթ օր է՝ լիակատար պաշարման մեջ է. ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ չի մտնում Արցախ: Կարմիր Խաչը ևս չունի հասանելիություն: Ծանր հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Երևան:

Այս իրավիճակում Արցախի բուժաշխատողները գերմարդկային ու գերմասնագիտական ջանքեր են գործադրում՝ այսպիսի հումանիտար աղետի պայմաններում հիվանդներին բուժելու, քաղաքացիներին բուժծառայություններ մատուցելու, ինչու ոչ՝ նրանց կարեկից լինելու համար:

Արցախում այսօր նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը: Վեց ամսից ավելի աշխատելով անմարդկային շրջափակման պայմաններում՝ նրանք անտրտունջ կատարում են իրենց գործը: Շնորհակալ ենք նաև այն բուժաշխատողներին, որոնք միացել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության առաջնային բուժօգնության շարժական բրիգադին և ամեն օր բազում դժվարություններ հաղթահարելով՝ օգնության են հասնում գյուղական վայրերում ապրող արցախցիներին:

Մեր բուժաշխատողների նվիրումն անսահման է ու նրանք կատարում են հերոսական աշխատանք:
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ բուժաշխատողներ»։

1