«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները ակցիա են իրականացրել մայր բուհում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները ակցիա են իրականացրել մայր բուհում

«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները ակցիա են իրականացրել մայր բուհում

Այսօր՝ մայիսի 5-ին, «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները ակցիա են իրականացրել Արցախի պետական համալսարանում:

Երիտասարդները ԱրՊՀ-ում անցկացվող «Ուսանողական գարուն» միջոցառման ժամանակ մտել են դահլիճ և ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արել միանալ շարժմանը:

Շարժման մասնակիցներից Դավիթ Բաղրյանը ներկաներին կոչ է արել միառժամանակ թողնել ժամանցային միջոցառումները և մտածել երկրին սպառնացող վտանգների մասին, որովհետև, եթե այս տարի ուսանողները հնարավորություն ունեցել են նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու, ապա հաջորդ տարի կարող են այդ հնարավորությունը չունենալ, եթե շարունակեն անտարբեր մնալ:

Նա կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը նաև այն առումով, որ 1988թ.-ին հենց մայր բուհից է սկսվել արցախյան շարժումը:

1